Շարժման նպատակներն ու խնդիրները

Շարժման նպատակներն ու խնդիրները

Մեր Շարժման գլխավոր և կարևորագույն նպատակը Հայաստանի պետականության պահպանումն է։ Այն նշանակում է արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում, ազգային միասնության և պետականության հետագա զարգացման ապահովում։ Մեր հիմնական խնդիրը Հայաստանի իրավիճակի որակական բարելավումն է։ Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իշխանությունը ի զոր է լուծելու ռազմական սպառնալիքների խնդիրը, կարող է դուրս բերել հասարակությանը հուսահատ և անտարբեր վիճակից։


Շարժումի գործունեության առանցքային ուղղությունները․


1.Համախմբել երկրի և արտասահմանի հայրենասեր բոլոր ուժերը, որոնք գերակայություն են համարում պետության ​​շահերը, հարգանքը հայ ժողովրդի ազգային և կրոնական ավանդույթների, պատմության նկատմամբ։

2.Պայքարել իշխանության կողմից Հայաստանի դավաճանության, պետական շահերի և պետականության ոտնահարման, հայ ժողովրդի կարևորագույն արժեքների նկատմամբ առհամարական վերաբերմունքի դեմ։ Գործող իշխանությունների բոլոր որոշումները, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, հարկավոր է ճանաչել անվավեր, ուժը կորցրած, ապօրինի և Հայաստանի Սահմանադրությանը չհամապատասխանող (հակասող)։

3.Վերականգնել հասարակության կողմից վստահությունը պետական ​​իշխանության հանդեպ։ Ձևավորել ազգային գաղափարներ՝ ազգային ինքնագիտակցության, համախմբման, երկխոսության հիման վրա։

4.Անցնել կառավարման նախագահական ձևին, որը ենթադրում է երկրի ղեկավարի անձնական պատասխանատվություն Հայաստանի ժողովրդի առւև։

5.Ձևավորել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անսասան հիմքեր։

6.Կառուցել սոցիալական ուղղվածություն ունեցող ժողովրդավարական պետություն։ Հարգել օրենքը և իրավունքը, պահպանել ազգային մշակույթը և ավանդույթները, պաշտպանել մարդու արժանապատիվ և ապահով կյանքի իրավունքը։

7.Մշակել պետական ​​դոկտրինա, որը կնեռարի հստակ ուրվագծած ազգային շահեր, հնարավոր սպառնալիքների գնահատում, Հայաստանի դիրքորոշում միջազգային հիմնական խնդիրների, ռազմական դաշինքներին և միություններին մասնակցելու վերաբերյալ, ուժային կառույցների բարեփոխմերի ուղիներ ու մեխանիզմներ՝ պետության ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու համար։

8.Հակազդել արտաքին մարտահրավերներին ու սպառնալիքներին, չեզոքացնել դրանք, իսկ ռազմական հարձակումների դեպքում՝ հակահարված տալ, պաշտպանելով պետությունը և պետական շահերը։

9.Հուսալի հիմքեր ստեղծել պետության տնտեսական և ռազմական անվտանգության համար՝ հանուն երկրի շարունակական զարգացմանը։ Բարձրացնել ազգային բանակի մարտունակությունը, վերազինել զորքերը ժամանակակից սպառազինությամբ։

10.Ստեղծել պայմաններ՝ հարևան երկրների և ՄԱԿ-ի անդամ պետությունների հետ խաղաղ գոյակցության և փոխշահավետ հարաբերություններ զարգացնելու համար։

11.Հասարակության մեջ վերականգնել և ամրապնդել հայկական քաղաքակրթույան դերի գիտակցումը՝ պետության զարգացման գործում, պահպանել ազգային նույնականությունը, միասնականությունը, հասարակության համերաշխությունը, վերականգնել Հայաստանի քաղաքացիների պատմական արդարության և խաղաղ կյանքի իրավունքը։

12.Պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն րնդլայնելու համար։ Ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայերի` հայրենի հողում խաղաղ ապրելու իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային հրճակագրերի և նորմերի համաձայն:

13.Կատարելագործել քաղաքացիական և ռազմական կրթության համակարգը։ Կրթության մեջ ներդրել ազգային գաղափարներով ու արժեքներով տոգորված ծրագրեր՝ մատղաշ սերունդը հայրենասիրական ոգով դաստիարակելու նպատակով։


Շարժման առաջնային խնդիրները․


1.Հայոց պետականության և ինքնիշանության ամրապնդում։

2.Աշխարհի հայության բոլոր առողջ հայրենասեր ուժերի համախմբում։

3.Սփյուռքի հետ հարաբերությունների ընդլայնումը։

4.Հանրապետությունից դուրս բնակվող հայրենակիցների օրինական իրավունքների և շահերի ​​պաշտպանությունը՝ պետական մակարդակով։

5.Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատության և արժանապատվության պաշտպանումը։

6.Բնակչության բարեկեցության բարձրացում, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների միջև հավասարակշռություն, բարոյականության և իրավունքի նորմերի պահպանում:

7.Հայաստանի Սահմանադրության պաշտպանություն և կատարելագործում, այն խախտելու, ինչպես նաև ազգային ու պետական ​​շահերի անտեսման և դավաճանության փորձերի կանխում։ Պետության իրավական, տնտեսական, ռազմական, տեղեկատվական, հասարակական և մշակութային անվտանգության ապահովման արդյունավետ մեխանիզմերի ներդրում.

8.Տնտեսության պետական ​​և մասնավոր հատվածների բարեփոխում և զարգացում՝ երկիրը տնտեսական և ֆինանսական անկախությունն ապահովելու նպատակով։

9.Արդյունաբերության առանցքային ոլորտների գիտատեխնիկական առաջընթացի և տեխնոլոգիական արդիականացման խթանում։

10.Միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի դիրքերի ամրապնդում.

11.Այլ պետությունների, միջպետական դաշինքների և միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացում՝ միջազգային իրավունքի հիման վրա:

12.Արտաքին քաղաքականության մեջ պետական ​​և ազգային անկախության գերակայությունը։

13.Պատրաստել, օրենսդրական և իրավաբանական տեսակետից հիմնավորել ՄԱԿ-ին ուղղված պահանջը՝ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը հաստատելու վերաբերյալ։

14.Հայաստանի նյութական և հոգևոր ժառանգության պահպանում։ Հայ մշակույթի բարոյական արժեքներիб հայոց պատմության, լեզվի, գրականության և արվեստի, հայ ընտանիքի, հայրենասիրության, հայ եկեղեցու վարդապետության և սրբազան ավանդույթների հանդեպ հարգանքի վերականգնում։

15.Հայ երիտասարդների հայրենասիրական դաստիարակություն՝ որպեզ Հայաստանի վերածննդի գրավական։

16.Միջազգային ասպարեզում հայոց հարցի առաջ մղելը։

17.Համաշխարհային մշակութային, կրթական և գիտական ​​ոլորտում Հայաստանի դերի (դիրքերի) ամրապնդում։

18.Բոլոր միջազգային հարթակներում կառուցողական երկխոսության և գործընկերության համար նախադրյալների և պայմանների ստեղծում՝ մշակույթների և քաղաքակրթությունների փոխադարձ հարստացման համար։