Խաչիկ Ասրյան
Շարժման խորհրդի անդամ
ՀԱՅՐԵՆԻՔԸ չեն պաշտպանում ըստ ժամանակացույցի կամ ըստ տրամադրության. ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանում են մի՛շտ և կյանքի՛ գնով։

Խաչիկ Ասրյան

ՀՀ Ազգային, Պետական, Ռազմական Գործիչ,

«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար, պահեստազորի Գնդապետ։

«ՀԱՅՐԵՆԻՔԸ չեն պաշտպանում ըստ ժամանակացույցի կամ ըստ տրամադրության. ՀԱՅՐԵՆԻՔԸ պաշտպանում են մի՛շտ և կյանքի՛ գնով»։

Խաչիկ Մայիսի Ասրյան

Ծնվել է 1970թ-ի փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

 Կրթություն

1977-87թթ-ին սովորել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1991-95թթ-ին սովորել և ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը։

2005-09թթ-ին սովորել և ավարտել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` «Փրկարար գործ» մասնագիտությամբ:

Ծառայել է

1988-91թթ-ին (3 տարի) ծառայել է Խորհրդային բանակում՝ Հեռավոր Արևելքում՝ Խաղաղօվկիանոսյան Ռազմածովային ուժերում՝ որպես ծովային հետևակ:

Աշխատանքային գործունեություն

2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը (շուրջ 11 տարի) աշխատել է որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի Փոխնախարար:

2007թ-ի հուլիսի 14-ից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է 160-ից ավել պետական մարզական մասսայական միջոցառումներ:

Հիմնադրել է

2002թ-ի սեպտեմբերի 26-ին Սյունիքում հիմնադրել է «Սյունյաց Արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպություն ( www.hayocartsivner.am):

2002թ-ի սեպտեմբերից մինչև 2009թ-ի դեկտեմբերը Սյունիքում կազմակերպել է

հայրենասիրական և ռազմահայրենասիրական 821 միջոցառում (www.hayocartsivner.am):

2010թ-ի հունվարի 27-ին Երևան քաղաքում հիմնադրել է «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն (www.hayocartsivner.am):

2010թ-ի փետրվարից մինչև 2018թ-ի մայիսը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում կազմակերպել է հայրենասիրական և ռազմահայրենասիրական

679 միջոցառում (www.hayocartsivner.am):

2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետությունում (Երևան քաղաքում) հիմնադրել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցություն:

Մասնակցել է

1992-1994 թվականներին իր ստեղծած «Նժդեհյան Գայլախումբ» ջոկատով մասնակցել է Լաչինի, Գորիսի և Կապանի սահմանների պաշտպանությանը:

2016 թվականի ապրիլի 4-ից 28-ը իր ստեղծած «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատով, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամիավորման հրամանատարության ներքո, մասնակցել է Արցախի հարավարևելյան շրջանի պաշտպանությանը՝ բարձր

կարգապահությամբ, մեծ պատասխանատվությամբ և անթերի կատարելով իր առջև դրված մարտական խնդիրները (www.hayocartsivner.am):

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատով, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո, մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը` բարձր կարգապահությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և մարտական ծառայություն՝ անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաներն ու հարակից գյուղերը (https://www.facebook.com/asryankhachik1970/videos/758480486033936/):

Պարգևատրվել է

42 մեդալներով-հուշամեդալներով-շքանշաններով-կրծքանշաններով-կոչումով ու 270-ից ավել պատվոգրերով-շնորհակալագրերով։

Ամուսնացած է

Ունի մեկ որդի և երկու դուստր: