Արսեն Վարդանյան
Շարժման խորհրդի անդամ

Կենսագրություն

ՎԱՐԴԱՆՅԱՆ Արսեն Սերգեյի

Հիմնադիր-նախագահ «Հայաստանի ազատագրման բանակ».

Հիմնադիր-փոխնախագահ արհմիություն «Հորովել».

(Միացել է «Համահայկական ճակատ» շարժմանը 2024թ․-ի մարտի 4-ին)

 

Արսեն Սերգեյի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ծնվել է 1979թ․-ի օգոստոսի 7-ին Սովորել է Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցում։

1993թ․-ին ընդունվել և 1995թ․-ին ավարտել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

1997թ․-ից մինչև 2001թ․-ը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

2001 թ․-ից մինչև 2018 թ -ը – ծառայություն Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ հետախուզական դասակի հրամանատարից մինչև հատուկ նշանակության Բրիգադի հրամանատարի տեղակալ

2018 թ-ից անցել է պահեստազոր և ներկայումս սահմանային ինքնապաշտպանական առաջադրանքներ է կատարում։

2021 թվականին մասնակցել է ՀՀ արտահերթ ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։