ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 15.03.2024թ

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

«Դրուժբա» հասարակական կազմակերպության՝ «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը.

 

2024 թվականի մարտի 15-ին Համահայկական ճակատ շարժման գրասենյակում տեղի ունեցավ «Դրուժբա» հասարակական կազմակերպության Համահայկական ճակատ շարժմանը միանալու մասին հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը և Կազմակերպության հիմնադիր-նախագահ Ֆրեդրիկ Տրդատի Սարգսյանը։

Զրույցի ընթացքում Արշակ Կարապետյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը որակապես դեպի լավը փոխելու անհրաժեշտության վրա, ապահովել Հայաստանի ժողովրդի բարեկեցությունն ու բարգավաճումը, վերականգնել մարդկանց հավատը իշխանությունների՝ արտաքին և ներքին սպառնալիքներին դիմակայելու կարողության նկատմամբ։

Ֆրեդրիկ Սարգսյանը կիսվել է Հայաստանում կատարվողի վերաբերյալ իր տեսակետներով՝ ընդգծելով  «Համահայկական ճակատ» շարժման նպատակների և խնդիրների նմանությունը Հայաստանի Հանրապետության բնակչության խնդիրների հրատապ լուծման «Դրուժբա» հասարակական կազմակերպության մոտեցումների հետ Նա հատկապես նշել է հայ ժողովրդի ազգային շահերին դավաճանող իշխանությունների անթույլատրելիությունը։

 

Կողմերը փոխանակվել են տեսակետներով երկրի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների, ինչպես նաև հանրապետությունում իշխանության ճգնաժամի հաղթահարման ուղիների և նշել հայկական սփյուռքի կարևորագույն դերը Հայաստանի Հանրապետության վերածննդի և բարգավաճման գործում։