Ակնհայտ և անհավանական. Ինչպես «կամավոր» կործանել հայրենի երկիրը

Ալեկսեյ Ռոշչին, քաղաքագետ

Վերածննդի դարաշրջանի իտալացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի հայտնի արտահայտությունը ՝ che tu hai in governo, divise («բաժանիր և կառավարիր») մեր ժամանակ նոր, անգլոսաքսոնական տարբերակ է ստացել․ «բաժանիր, քանդիր, շահույթ ստացիր»։

ԱՄՆ-ի այս սարսափելի ցինիկ քաղաքականությունն երևում է ամեն ինչում։ Նրանք պետական ղեկավարներին բռնապետ են անվանում, մահապատժի ենթարկում կամ ոչնչացնում (Միլոշևիչ, Հուսեյն, Քադաֆի), թալանում և քանդում երկրներ (Հարավսլավիա, Իրաք, Լիբիա) և միլիոնավոր մարդկանց դատապարտում աղքատության կամ նույնիսկ կյանքից զրկում: Նրանք խրախուսում են խաղատիկնիկների իշխանությունը եվրոպական գաղութներում և մանիպուլյացիայի ենթարկում նրանց՝ ոչնչացնելով մրցունակ երկրների տնտեսությունը (Գերմանիան և ԵՄ բոլոր երկրները): Նրանք «ընտրությունների» միջոցով նշանակում կամ պարզապես գնում են պետությունների ղեկավարներին։ Չենթարկվող երկրներում կազմակերպում են «գունավոր հեղաշրջումներ» (Վրաստան, Ուկրաինա, Հայաստան): Հովանավորում են իրենց ձեռնտու ռեժիմներ և միաժամանակ աջակցում այդ նույն ռեժիմներին հակամարտող ռադիկալ խմբավորումներին (Աֆղանստան, Իսրայել, Պաղեստին): Իսկ հետո ստիպում են դրանց իրենց իսկ ձեռքերով քանդել ու անամոթաբար թալանել հայրենի երկիրը։

Թալանում են այնքան, որ երկիրը վերջնականապես ավերվի։ Հետո լքում այն, քանի որ այնտեղ մնալը թանկ է նստում։ Ավերակներում մնացած մարդիկ սկսում են զրոյից կառուցել կյանքը։ Նրանց բաժին են հասնում փլուզված իրավապահ կառույցներ, աճող հանցավորություն, բռնակալություն ու աղքատություն։ Ժողովուրդը կարգ ու կանոնի է տենչում։ Բայց եթե իշխանության է գալիս ուժեղ առաջնորդ, որը երկրում հաստատում է խիստ ռեժիմ, նրան անմիջապես կկոչեն բռնապետ, քանի որ նա չի համապատասխանում ամերիկյան արժեքներին։

Սա նշանակում է, որ այս երկիրը թալանելու մեխանիզմն արդեն որոշված է։ Եվ եթե հարմար պատրվակ չի գտնվում, այն կարելի է հորինել ու լեգիտիմության պատրանք ստեղծել։ Մնացածը անում է ռազմական տեխնիկան։ Կարևոր է, որ ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրը ապահովվի պատվերների կայուն հոսքով։ Օրինակ, Վաշինգտոնը ստիպում է եվրոպական երկրներին ողջ զինտեխնիկան տրամադրել Ուկրաինային և ԱՄՆ-ից նորը գնել։

Վաշինգտոնի այս ռազմավարության իրականացման հիմնական մեխանիզմները քաջ հայտնի են․ ազգայնականություն ու «ժողովրդավարություն»։ Վերջինիս մասին Ուինսթոն Չերչիլն ասել է, որ այն «արտահանվող արտադրանք է, որը պիտանի չէ ներքին օգտագործման համար»։ Շատերը փորձում են պայքարել այս վիրուսի դեմ, բայց ոչ բոլորին է դա հաջողվում: Չեն հանձնվում Սիրիան և Եգիպտոսը, Չինաստանն ու Իրանը։

Ամերիկյան ռազմավարությունը եկել է նաեւ Ռուսաստան, իր հետ բերելով պատերազմ, մահ ու տառապանք։ 90-ական թվականները դեռ երկար կհիշվեն։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, ժողովրդին մոլորության մեջ գցելու հետևանք է: Այսօր Ռուսաստանը՝ զենքը ձեռքին կրկին պաշտպանում է Հայրենիքն ու գոյության իրավունքը, Երրորդ Հայրենական պատերազմ է տանում։ Ռուս ժողովրդի համար դրա արդյունքն ակնհայտ է, քանի որ մեր ապագան կախված է նրանից, թե ինչպես է այն ավարտվելու: Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կրկին գնում է վճռական ճակատամարտի, բայց, ինչպես պատմությունն է վկայում, այն, ցավոք, վերջինը չի լինելու։ Հաղթանակը մերն է լինելու։ Հակառակ դեպքում, ինչպես ասել է Ռուսաստանի առաջնորդը, «Ինչի՞ն է մեզ պետք աշխարհ, որտեղ Ռուսաստան չկա»։

Չխոսենք հիմա Ռուսաստանի դաշնակիցների մասին․ յուրաքանչյուրն ազատ է ընտրելու իր ուղին, ազատ է որոշելու, թե ով լինել և ում հետ: Հիշե՛ք սովետական հիանալի «Մաուգլի» մուլտֆիլմը. դուք կարող եք լինել արջ Բալու, վագր Շերխան կամ շնագայլ Տաբակի․ յուրաքանչյուրն ինքն է ընտրում:

Տեղին է հարց տալ․ ո՞ր երկրներն են ևս դատապարտվել ամերիկյան աշխարհակարգի։ Պատասխանն ակնհայտ է. ԱՄՆ-ը պահում են Չինաստանին լարվածության մեջ՝ նախապատրաստելով թայվանական «հեղափոխություն» ուկրաինական սցենարով։ Մոտենում է Իրանի և Թուրքիայի հերթը։ Որպես դրանց ոչնչացման զինադաշտ ընտրվել է Հայաստանը։ Տեսե՛ք, թե ինչ հոգատարություն ու ուշադրություն է ցուցաբերում  Արևմուտքը Հայաստանի հանդեպ․ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, նույնիսկ Հունաստանը: Նրանք միշտ այդպես են վարվում, երբ ուզում են որևէ մեկին  խեղդել։ Հիշե՛ք թեկուզ Խորհրդային Միության փլուզումը․ որքա՜ն սիրված էր այն ժամանակ ԽՍՀՄ-ը Արևմուտքի կողմից:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է Հարավային Կովկասում պատերազմի մեկնարկի կոնկրետ ժամկետ, ասելով, որ 2024 թվականի նոյեմբերին «հայ-ադրբեջանական կայուն խաղաղություն» է հաստատվելու։ Որտեղի՞ց նման ճշգրտություն և վստահություն: Ըստ ամենայնի, Լոնդոնում արդեն որոշել են հակամարտության պարամետրերը, և Հայաստանի վարչապետը դրա համար պատրվակ է պատրաստում՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոչ անելով իրենց պապենական տները զիջել Ադրբեջանին՝ տխրահռչակ խաղաղության դիմաց, որն, ի դեպ, ինքն ել չի երաշխավորում։

Շատ ճիշտ ժամանակ է ընտրվել պատերաղմի համար։ Ընտրությունների նախաշեմին ամերիկացիներն առանձնապես չեն հետաքրքրվելու Հարավային Կովկասի իրադարձություններով, ինչը չափազանց բարենպաստ պայմաններ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Հենց այդ պահին  բեմ է բարձրանալու երկրորդ ջութակը` Մեծ Բրիտանիան, որպես հարավկովկասյան ասպարեզի մշտական միջնորդ:

Հայաստանը դառնալու է Օսմանյան և Պարսկական կայսրությունների շահերի բախման դաշտ։  Դրանով իսկ նրանք իրենց դատավճիռը կստորագրեն, քանզի ԱՄՆ-ը կխաղարկեն քրդական անկախության քարտը։ Հայաստանը կռվախնձոր է դառնալու և ուղարկվելու է սպանդի։ Այն՝ որպես պետություն գոյություն չի ունենալու։ Ստեղծվելու է Քուրդիստան՝ Էրբիլ մայրաքաղաքով։ Իրանը կկորցնի արևմտյան, իսկ Թուրքիան՝ արևելյան տարածքները։ Տարածաշրջանը կհայտնվի խավարի և քաոսի մեջ, իսկ հայերը կկրկնեն դարերի տխուր փորձը։

Օկուպացված ու նվաստացած Եվրոպան միանշանակ չի պաշտպանելու Հայաստանին։ Ամեն ինչ ակնհայտ է և միաժամանակ անհավանական։ Ակնհայտ է, որ բոլորն ամեն ինչ գիտեն։ Անհավանական է, որ վստահորեն կուլ են տալիս խայծը: