ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 21 մարտի, 2024թ

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

«Հայկական արհմիություններ» կազմակերպության «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը.

 

2024 թվականի մարտի 21-ին “Համահայկական ճակատ” շարժման գրասենյակում տեղի ունեցավ «Հայաստանի Սովետական սպաների» միության  “Համահայկական ճակատ” շարժմանը միանալու մասին հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Շարժման առաջնորդ Արշակ Հենզրիկի Կարապետյանը և կազմակերպության փոխնախագահ Աշոտ Արամի Պապյանը։

 

Զրույցի ընթացքում Արշակ Կարապետյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը որակապես դեպի լավը փոխելու անհրաժեշտության վրա, ապահովել Հայաստանի ժողովրդի բարեկեցությունն ու բարգավաճումը, վերականգնել մարդկանց հավատը իշխանությունների՝ արտաքին և ներքին սպառնալիքներին դիմակայելու կարողության նկատմամբ։

Աշոտ Պապյանը հատկապես ընդգծել է «Համահայկական ճակատ» շարժման նպատակների և խնդիրների նմանությունը Հայաստանի Հանրապետության բնակչության խնդիրների հրատապ լուծման արհմիութենական կազմակերպության մոտեցումների հետ, տեսակետներ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների, ինչպես նաև հանրապետությունում իշխանության ճգնաժամի հաղթահարման ուղիների և ազգային շահերը դավաճանող իշխանությունների անթույլատրելիության վերաբերյալ։

Կողմերը հաստատել են Ռուսաստանի Դաշնության և ընդհանրապես հայկական սփյուռքի կարևորագույն դերը Հայաստանի Հանրապետության վերածննդի և բարգավաճման գործում։

 

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն