Ո՞վ է Փաշինյանը, ո՞վ է նրա թիկունքին կանգնած և ի՞նչ է սպասում Հայաստանին։

Հեղինակ՝ Գառնիկ Շահյանց

Ինչպե՞ս է Փաշինյանը իշխանության եկել։ Դա տեղի է ունեցել ո՛չ թե ընտրությունների, այլ նախորդ կառավարության բռնի տապալման արդյունքում, իսկ հետո պարզապես օրինականացվել է այսպես կոչված ընտրությունների միջոցով։

Իմ սուբյեկտիվ կարծիքով, Փաշինյանին իշխանության են բերել ԱՄՆ-ը՝ ի շահ Թուրքիայի, որը և այս նախագծի հիմնական կատարողը դարձավ։ Սա ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանից Ռուսաստանը դուրս մղելու հատուկ գործողություն, և դրա համար ներկայիս կառավարությունն ամեն ինչ արեց: Հայաստանի վարչապետը և իր համախոհները պարզապես իրականացնում են բազմաքայլ ծրագիր, որի նպատակն է կյանքի կոչել Մեծ Թուրանի վերականգման օսմանյան գաղափարը:

Փաշինյանն ի սկզբանե հակառուսամետ էր և մինչ վարչապետ դառնալը առանձնապես չէր թաքցնում իր գաղափարները։ Պետք է ասել, որ ներկայիս գործունեությունում նա բավականին հետևողական է իր խոստումները կատարելու հարցում, ինչը, որոշ չափով, հարգանքի է արժանի։ Նախքան վարչապետ դառնալ նա հայտարարում էր, որ հարկավոր է դուրս մղել Ռուսաստանը Հայաստանից։ Եվ ահա, նախանձելի հետևողականությամբ կատարում է ասածը։ Մարդը իր խոսքի տերն է։

 «Իհարկե, հայ-ռուսական հարաբերությունները խնդիրներ ունեն, սակայն դրաք հարկավոր է լուծել, այլ ո՛չ թե դաշնակցին թշնամի դարձնել ու բացել Հայաստանի անվտանգության դարպասը իրական թշնամու՝ Թուրքիայի առջև,» - ասում է Էդուարդ Շարմազանովը։ - Հայաստանի ներկայիս իշխանության արևմտամետ ուղղությունը տանում է փակուղի։ Փաշինյանը գնում է դեպի Արևմուտք, բայց ես ձեզ կասեմ, որ այս «Արևմուտքը» Թուրքիան է։ Եթե կարծում եք, որ Թուրքիան թույլ կտա Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արևմտյան բազա տեղակայել, ապա խորապես սխալվում եք։ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցն է ռուսական ռազմական ներկայությունը նվազեցնելու հարցում», - նշում է Էդուարդ Շարմազանովը։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «ռազմավարական սխալ» անվանեց 1991 թվականից ի վեր հանրապետության ուժեղ կախվածությունը Ռուսաստանից։ Նրան պատասխանեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 2024 թվականի մարտի 2-ին Անթալիայում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարեց. «Ցավում ենք, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել հետևողականորեն վարել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու, ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու քաղաքականություն։ Սա, իհարկե, դաշնակցին վայել չէ»։

Եվ նորից, մարդոը խոսքը գետնով չտվեց, մարդն իր խոսքի տերն է։ Պետք է վերացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը, սահմանային ներկայությունը, ասում է Նիկոլը։ Ասաց՝ և անում է։ Համառորեն պահպանելով նախանշած ուղղությունը, արժանանում է ամենայն գովասանքի և հարգանքի (հավանաբար, նաև խրախուսանքի): Բայց արդյո՞ք այս համառությունը ի շահ հայ ժողովրդին է։

Դեռևս 2023 թվականի հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում վերջինիս անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում հանրապետության համար»։ Նույնը կրկնում է ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը, ով հաստատեց, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ավելի ուշ Ն․ Փաշինյանի կուսակցությունը հաստատել է, որ քննարկվում է օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցը։ Իսկ 2024 թվականի մարտի 12-ին կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները կհեռանան Հայաստանի մայրաքաղաքի օդանավակայանից 2024 թվականի օգոստոսի 1-ին։

 «Փաշինյանի երազանքն է ռուսների փոխարեն «Զվարթնոց» թուրքերին բերել,» - համոզված է Էդուարդ Շարմազանովը։ Փորձագետը նշում է, որ օդանավակայանում ռուս սահմանապահներին հեռացնելու Հայաստանի ներկայիս իշխանությունների մտադրությունը նկատելի էր դեռ մեկուկես տարի առաջ, երբ վարչապետը մամուլի ասուլիսում ասաց, որ ռուսական ռազմական ներկայությունը վտանգ է ներկայացնում ադրբեջանցիների և թուրքերի համար։

Պատկերացնենք, թե վաղը Ռուսաստանն ասում է․ եթե չե՛ք ուզում, եթե մեր կարիքը չունե՛ք, մենք գնում ենք։ Ռուս սահմանապահները, 102-րդ բազան դուրս են գալիս, գնում են, հեռանում են Հայաստանից։ Ի՞նչ կլինի մեզ հետ։ Այս իշխանության հետ ամեն ինչ լավ է լինելու, քանի որ նա թքած ունի հայ ժողովրդի և հայ հողերի վրա, իսկ թուրքերը մի քանի շաբաթում մեզ կխժռեն, և ոչ մի Ֆրանսիա նրանց չի կանգնեցնի.․․

2018 թվականից ի վեր Փաշինյանը զարմանալի հետևողականությամբ հիմնովին ոչնչացնուն էր հայկական բանակը։ Մինչեւ 2020 թվականը նա «մաքրեց» զորքերը մարտական փորձ ունեցող հրամանատարներից։ Առաջին հերթին ազատվեց Ռուսաստանում ռազմական կրթություն ստացած սպաներից։

Ի՞նչ պետք է անել պատերազմում պարտված երկրի իշխանությունը։ Նախ՝ վերլուծել պատճառները, ապա՝ միջոցներ ձեռնարկել ավելի ուժեղ բանակ ստեղծելու համար։ Սակայն Նիկոլ Փաշինյանի թիմը կարծես թե այլ կողմ է նայում։ Հայաստանի զինված ուժերը, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունեն։ Մինչև Ն․ Փաշինյանի իշխանության գալը Հայաստանի Զինված ուժերը համարվում էին լավագույնը Հարավային Կովկասում և վստահորեն զսպում էին հակառակորդի գերակայող ուժերին։ Այժմ նրանք վերածվել են զինված պահակախմբի, Արցախում հակառակորդին են թողել ավելի քան 5 մլրդ դոլար արժողությամբ մարտունակ զինտեխնիկա։

Ստացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հաջողությամբ կատարում է իր հովանավորների հրամայականը, որոնց շնորհիվ ել իշխանության է հասել։ Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը երկիրը միտումնավոր տանում է կործանմանը, որ իշխանախումբը բացարձակ անտարբեր է և՛ հայ ժողովրդի, և՛ հայրենիքի նկատմամբ, որ այն մտահոգված է միայն իր գրպանը և իր կյանքը պահպանելու հարցով։ Իսկ հիմա նա արագացնում են իրավիճակի զարգացումը։ Հետաքրքիր է․ ի՞նչ նպատակով։