Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Զատիկի առթիվ

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ

 Ջերմորեն շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առթիվ:

Սուրբ Զատիկն առավել քան մեր միաբանության՝ այն նաև ողջ հայ ազգի հավատքի և անշուշտ պետականության հարության տոնն է ։

Շուրջ երկու հազարմյա մեր ավանդույթն է, որը զորացրել է մեզ որպես ժողովուրդ և ազգ։

Քանի-քանի անգամներ ենք մոխիրներից հարություն առել նախ մեր հավատքի, հետո մեր բազկի ուժով։

Մենք հավատում ենք Հիսուս Քրիստոսի հարությանը, ուրեմն հավատում ենք մեր ազգի հարությանը, կամքի զորությանը, մտքի հնարամտությանը։

Թող այս լուսավոր տոնն օրհնություն, խաղաղություն եւ բարօրություն բերի բոլորիս ընտանիքներին, մեր ազգին և հայոց պետականությանը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Ձեզ ու մեզ մեծ ավետիս։