ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 05.04.2024

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 05.04.2024
5 Ապրիլ, 2024
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

2024 թվականի ապրիլի 5-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցած համանուն կուսակցության հիմնադիր առաջին համագումարում ելույթ է ունեցել Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։ Իր ելույթի սկզբում նա կոչ արեց հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի համար։ Արշակ Կարապետյանը հանգամանալից գնահատական է տվել Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական իրավիճակին։ Նա հստակ նկարագրեց երկրի անվտանգությանը սպառնացող իրական արտաքին սպառնալիքները, շեշտը դրեց երկիրը կառավարելու վարչապետի իսպառ անկարողության վրա և կոչ արեց կառավարությանը հրաժարական տալ՝ հանուն Հայաստանի փրկության։ Այն, որ նա արտահայտում է հայ ժողովրդի կամքը, հաստատվեց համագումարի պատվիրակների բազմիցս ծափահարություններով։ Համագումարի արդյունքներով կուսակցության առաջնորդ ընտրվեց Արշակ Կարապետյանը։ Եզրափակիչ ելույթում կուսակցության առաջնորդը առաջարկել է ստեղծել 7 հոգուց բաղկացած խորհուրդ, որի թեկնածությունները հաստատվել են պատվիրակների կողմից՝ քվեարկության արդյունքներով։ Ղեկավարի առաջարկությամբ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է Հովհաննես Շահինյանը։ Արշակ Կարապետյանի ելույթն ամբողջությամբ կտեղադրվի շարժման բոլոր տեղեկատվական ռեսուրսներում։