ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 15.04.2024թ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 15.04.2024թ
15 Ապրիլ, 2024
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

«Արագածոտն հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության՝ «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը.

 

2024 թվականի ապրիլի 15-ին «Համահայկական ճակատ» շարժման գրասենյակում տեղի ունեցավ «Արագածոտն հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության «Համահայկական ճակատ» շարժմանը միանալու մասին հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։

Փաստաթուղթը ստորագրել են Շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը և Կազմակերպության հիմնադիր-նախագահ Գուրգեն Պողոսյանը

Զրույցի ընթացքում Արշակ Կարապետյանը շեշտադրել է Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը որակապես դեպի լավը փոխելու անհրաժեշտության վրա, ապահովել Հայաստանի ժողովրդի բարեկեցությունն ու բարգավաճումը, վերականգնել մարդկանց հավատը իշխանությունների՝ արտաքին և ներքին սպառնալիքներին դիմակայելու կարողության նկատմամբ։

Գուրգեն Պողոսյանը կիսվել է Հայաստանում կատարվողի վերաբերյալ իր տեսակետներով՝ ընդգծելով  «Համահայկական ճակատ» շարժման նպատակների և խնդիրների նմանությունը Հայաստանի Հանրապետության բնակչության խնդիրների հրատապ լուծման «Արագածոտն հայրենակցական միություն»  հասարակական կազմակերպության մոտեցումների հետ Նա հատկապես նշել է հայ ժողովրդի ազգային շահերին դավաճանող իշխանությունների անթույլատրելիությունը։

 Կողմերը փոխանակվել են տեսակետներով երկրի տնտեսական և քաղաքական զարգացման հեռանկարների, ինչպես նաև հանրապետությունում իշխանության ճգնաժամի հաղթահարման ուղիների և նշել հայկական սփյուռքի կարևորագույն դերը Հայաստանի Հանրապետության վերածննդի և բարգավաճման գործում։