«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի հայտարարությունը Թուրքիայի տարածքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի հայտարարությունը Թուրքիայի տարածքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
24 Ապրիլ, 2024
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյան

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, սիրելի՛ հայեր,

 

Ապրիլի 24-ին ողջ հայ ժողովուրդը հարգում է ներկայիս Թուրքիայի տարածքում հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:

1915 թվականի այս օրը օսմանցիները ձերբակալեցին, ապա սպանեցին ավելի քան 800 հայ մտավորականների՝ գրողներ, արվեստագետներ, գիտնականներ, մանկավարժներ, բժիշկներ, հոգևորականներ և Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ: Օսմանյան կառավարիչների կողմից կազմակերպված և Գերմանիայի կողմից իր եվրոպական դաշնակիցների թողտվությամբ աջակցված ցեղասպանությունը շարունակվեց մի քանի տարի։ Դրա զոհերը դարձան մոտ մեկուկես միլիոն հայեր, Արևմտյան Հայաստանի միլիոնավոր բնակիչներ վտարվեցին իրենց պապենական հայկական հողերից։

Ցեղասպանության փաստը պաշտոնապես ճանաչվել է 34 երկրների և ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների կողմից: Եվրախորհրդարանը 2015 թվականին ապրիլի 24-ը հայտարարել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Իսկ այսօր Արևմուտքն ամոթխած շրջանցում է այս թեման, ավելին ՝ աչք է փակում Արցախում կատարվող իրադարձությունների վրա, ինչն ըստ էության նույնն է. զուգահեռներն ակնհայտ են։ 112 հազար արցախցիներ, այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր, ստիպված լքել են իրենց պապական տները և մնացել անօթևան: Ավելին, Հայաստանի ժողովուրդը մտավախություն ունի, որ «ցեղասպանություն» եզրույթը կդադարի օգտագործել նույնիսկ մեր երկրի վարչապետը։

Թուրքական թերթերն արդեն ուշադրություն են դարձրել ամերիկյան սոցիալական ցանցում ՀՀ կառավարության ղեկավարի անձնական էջին, որտեղ 1915 թվականի իրադարձությունների նկարագրության մեջ «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործվել է «մեծ աղետ» տերմինը, որը պարունակվում է ԱՄՆ-ի ապրիլի 24-ի ուղերձներում:

Ցեղասպանության զոհերի հիշատակը դա լոկ մեր անմեղ սպանված հայրենակիցների հիշատակը չէ, դա ուղղակի հայ ժողովրդի վիշտը չէ և քաղաքական ակցիա չէ: Դա այսօր մեր պետական անվտանգության մի մասն է։ Մոռացության մատնելով այդ զոհերին, ինչին համառորեն ձգտում են Թուրքիայում, մենք մեզ կզրկենք ոչ միայն պատմությունից, այլև հայրենիքից։

«Համահայկական ճակատ» շարժումն ու կուսակցությունը պատասխանատու կերպով հայտարարում են,որ յուրաքանչյուր հայ, ով կհամարձակվի արատավորել Ցեղասպանության զոհերի պայծառ հիշատակը կամ կփորձի մոռացության մատնել այդ սարսափելի հանցագործությունները, կարժանանա հայ ժողովրդի համընդհանուր ատելությանն ու արհամարհանքին: