«Համահայկական ճակատ» շարժման մամուլի հաղորդագրություն

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի հաղորդագրություն
14 Մայիս, 2024
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն

Արշակ Կարապետյան. «Մենք չպետք է թույլ տանք, որ հայ ժողովուրդը խաբվի».

Մոսկվայում տեղի է ունեցել «Համահայկական ճակատ» կուսակցության խորհրդի անդամների հանդիպումը։ Օնլայն մասնակցում էին Երևանում գտնվող կուսակցականները։ Զեկույցով հանդես եկավ կուսակցության նախագահ Արշակ Կարապետյանը։ Նա ընդգծեց հայ ժողովրդին խաբելու եւ նրա անկեղծ հայրենասիրական զգացմունքները շահարկելու անթույլատրելիության մասին։

 Հետագա քննարկման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացմանը և Տավուշի մարզի սահմանային գծում տիրող իրավիճակին։ Տրվեց Հայաստանում կատարվողի օբյեկտիվ գնահատականը և իրադարձությունների զարգացման հնարավոր հեռանկարները։ Մշակվել են հետագա քայլեր կուսակցաշինության ոլորտում և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ։ Քննարկվել են «Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության կանոնադրության և ծրագրի առանցքային դրույթները։

Որոշվեց ակտիվացնել պայքարը Հայաստանի գործող ռեժիմի դեմ, սկսել Շարժման ծրագրի հրապարակումը և կազմակերպել Հայաստանի բնակչության կարծիքի ուսումնասիրություն՝ այն վերջնական տեսքի բերելու և իրականացման համար։

Առաջնահերթ խնդիրներ են դրվել կուսակցաշինության և կուսակցական կարգապահության ամրապնդման ոլորտում։