Հարցազրույց լիբանանյան «Ալ-Ահդ» թերթին

Հարցազրույց լիբանանյան «Ալ-Ահդ» թերթին
20 Հուլիս, 2024

1918 թվականին Ռուսական կայսրության կազմից Հայաստանի և Ադրբեջանի դուրս գալուց հետո որոշ հողերի պատկանելիության շուրջ առաջացան վեճեր, որոնցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղն էր: Այս տարաձայնությունները դադարեցվեցին այն բանից հետո, երբ երկու երկրները միացան Խորհրդային Միությանը 1922 թվականին, այնուհետև նորից բռնկվեցին 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո, ինչը հանգեցրեց մի շարք պատերազմների, որոնք երկու կողմերից մեծ թվով մարդկանց կյանք խլեցին:

Չնայած 1991թ. հանրաքվեի արդյունքում Հայաստանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, այդ տարածաշրջանի շուրջ տարաձայնությունները դեռևս առկա են, և հակամարտությունը կրկին սրվեց 2020թ. սեպտեմբերին, ու 2023թ. տարածաշրջանն ամբողջությամբ հայտնվեց ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, որոնք, օգտվելով ուկրաինական պատերազմի բռնկումից, փորձեցին  ուշադրությունը հրավիրել Հարավային Կովկասի վրա, որը, թվում էր, նոր ճակատ է, որի մեջ կներգրավվեն Ռուսաստանը և, հնարավոր է, հարևան երկրները ՝ Իրանը, Հայաստանը, Ադրբեջանն ու ամբողջ Կովկասը:

Մյուս կողմից, ադրբեջանական Նախիջևանի ինքնավար մարզն ունի 17 կիլոմետրանոց սահման Թուրքիայի հետ, և դրա հասանելիության համար Ադրբեջանը պետք է անցնի Իրանի կամ Հայաստանի տարածքով: Դրա համար Ադրբեջանը ցանկանում է վերահսկել այդ միջանցքը, որը սպառնում է ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի ազգային անվտանգությանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղադրույքը ԱՄՆ-ի ռազմական աջակցության վրա մնում է դժվար հասանելի՝ հաշվի առնելով, որ այդ աջակցությունը պետք է անցնի 2008 թվականին պատերազմի մեջ հայտնված Վրաստանով, իսկ Վրաստանի կառավարությունը լավ կմտածի, նախքան ամերիկյան զորքերին թույլ կտա անցնել իր տարածքով, որքան էլ այն գայթակղիչ լինի, որպեսզի չգնա «արժութային տարբերության»:

Այս բոլոր հարցերը, ի լրումն պաղեստինյան հարցի և Գազայի հատվածում շարունակվող ագրեսիայի, «Ալ-Ահդում» դարձել են հարցազրույցի թեմա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ:

Արշակ Կարապետյան: Իսկապես, տարածաշրջանի բոլոր հակամարտությունները փոխկապակցված են միմյանց հետ։ Կարող է թվալ, թե տեղի է ունենում լոկալ տարածաշրջանային հակամարտությունների իմիտացիա, բայց այդ բոլոր հակամարտությունները փոխկապակցված են։ Եթե խոսենք ղարաբաղյան հակամարտության մասին, ապա դա արհեստականորեն ստեղծված հակամարտություն է։ 1918 թվականին բոլշևիկների հաղթանակից և իշխանության գալուց հետո ստեղծվեց այսպես կոչված Ադրբեջան պետությունը։ Մենք գիտենք, որ պատմականորեն նման պետություն նախկինում գոյություն չի ունեցել։ Այնտեղ ապրում են բազմաթիվ ազգություններ՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ, Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա ձգվող թյուրքական ժողովուրդների խումբ, և դժվար է բնորոշել այսպես կոչված ադրբեջանական ժողովրդին։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ժողովուրդ և յուրաքանչյուր մարդ ունի կյանքի և ինքնորոշման իրավունք, նույնիսկ եթե անհայտ են նրանց ազգությունն ու ծագումը:

Այս հակամարտության նպատակներից մեկը ոչ միայն հողի մի կտոր գրավելն է, այլև ժողովրդին վերահսկելը, նրա հարստությունները, արժեքներն ու մշակույթը ոչնչացնելը, քանի որ հիմնական պատճառը գոյությունն արդարացնելն է, և ես ասում եմ. Ինչու՞ եք ուզում արդարացնել ձեր գոյությունը, եթե իսկապես գոյություն ունեք: Սկսեք գրել ձեր պատմությունը 1920 թվականից:

Ելնելով մեր երկրի պատմությունից և հայ և թուրք ժողովուրդների միջև առկա հակասություններից՝ տարբեր հակասական պատկերացումներ են ձևավորվել տարածաշրջանի ապագա ըմբռնման և զարգացման վերաբերյալ: Կան ողբերգական իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել, այդ թվում՝ 1915 թվականին Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, որոնք պատճառում են ցավ և տարածքների շարունակական կորուստ։ Հայերն, օրինակ, տեղափոխվել են Լիբանան և այն համարում են իրենց երկիրը, բայց ոչ հայկական տարածք։ Ես հաճույք ունեցա այցելել Բեյրութ քաղաք, ինձ շատ դուր եկավ, և Լիբանանում տեսա տարբեր էթնոսների և կրոնների հնարավոր համակեցության օրինակ։ Այս մարդիկ անցել են դրսից հրահրված ներքին հակամարտության փորձի միջով, Բայց, ինչպես տեսնում եմ այսօր նրանք միավորվել են ընդհանուր սպառնալիքի առջև:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատմական խորը արմատներ ունի և իրենից ներկայացնում է գաղափարախոսությունների և կրոնների դիմակայություն: Ըստ երևույթին, Ղարաբաղյան հողը պարզապես մի կտոր հող չէ, որը հանձնել է Հայաստանի կառավարությունը, լքել ու դավաճանել։ Սկզբում ասում էին, որ տարածաշրջանի վարչակազմն է այն հանձնել Ադրբեջանին, հետո ասում էին, որ Ռուսաստանն է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, բայց ես հպարտությամբ ու նախանձով եմ նայում պաղեստինցի ժողովրդին, որն ազնվորեն ու արիաբար պաշտպանում է իր հայրենիքը։ Ես հարգում եմ պաղեստինցիներին իրենց նվիրվածության համար։ Ինչու Ղարաբաղի բնակիչները ոտքի չկանգնեցին պաշտպանելու այն տարածքը, որը նրանք համարում են իրենց հայրենիքը, ընդդեմ բանակի, որը շատ անգամ ավելի թույլ է, քան իսրայելական բանակը: Իսրայելական բանակը, բացի իր միջուկային ներուժից, աշխարհում զբաղեցնում է 18-րդ տեղը, իսկ պաղեստինյան բանակը այդ վարկանիշում չէ, այնպես որ տեսեք, թե ինչպես են նրանք կռվում: Որպես հայ և զինվորական՝ ես պարզապես նախանձում եմ նրանց և հպարտ եմ, որ կա մի ժողովուրդ, որն ունակ է պայքարելու իր գոյության, իր կյանքի և ազատության համար: Չխորանալով հակամարտության էության մեջ՝ Պաղեստինի ժողովուրդը դիմադրում է և հասնում հաջողությունների։

Ձեզ հետ հարցազրույցին պատրաստվելիս ես տեսա նվազագույն պաշտոնական թվերով տեղեկատվությունը, և պարզեցի, որ ավելի քան 33,000 մարդ զոհվել է և ավելի քան 80,000-ը վիրավորվել: Ամենայն հավանականությամբ, իրական թվերն ավելի շատ են, Կան հազարավոր անհայտ կորածներ, որոնց ճակատագրի մասին մենք ոչինչ չգիտենք:

Պարո՛ն Կարապետյան, պաղեստինցի հայտնի մարտիկներից մեկը, ինձ ասաց, որ 1948 թվականից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ը նահատակների թիվը կազմել է մոտավորապես 100,000 կամ 110,000, և եթե պաղեստինցի ժողովուրդը 50,000 նահատակ տար որպես գին իր ազատության դիմաց, ի շահ իր անկախության և ինքնիշխանության այսօր մոլեգնող պատերազմի ժամանակ, ապա դա կլիներ այն գինը, որն այսօր կրում է պաղեստինցի ժողովուրդը, և մենք պատրաստ ենք այդ զոհաբերոթյանը: Արդյո՞ք սա նշանակում է, որ այս դիմակայությունը ճակատագրական է ։

Այո, այդ դիմակայությունը ճակատագրական է և վճռորոշ, կամ ապագայում Պաղեստին չի լինի, Կամ էլ Պաղեստինը կդառնա անկախ։ Բայց դիմակայության ճակատագիրն առայժմ, փառք Աստծո, բարեհաջող է՝ ի շահ Պաղեստինի։ Ես շատ ընկերներ ունեմ, նրանցից ոմանք հրեա են։ Վերջերս ես հանդիպեցի մի հրեայի հետ, որն իմ լավ ընկերն է, և նա հարցրեց ինձ. «Դու ու՞մ կողմից ես»: Ես կարծում էի, որ եթե ես նրան ասեմ, որ ես պաղեստինցիների կողմն եմ, իմ դիրքորոշումը կարող է նեղացնել նրան, մինչև իմ պատասխանելը, նա հասկացավ, թե ում կողմն եմ ես և զարմացրեց ինձ ասելով, որ նա էլ է պաղեստինցիների կողմը, Ես խնդրեցի նրան պարզաբանել, և նա ասաց. «Կարծում եք, որ բոլոր հրեաները աջակցում են Նաթանյահուի արածին»:

Այստեղ Ղարաբաղի վերաբերյալ հարց է ծագում. եթե Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Պաղեստին պետությունը, ապա ինչպե՞ս չկարողացավ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դա ես չեմ կարող հասկանալ:

Միջազգային իրավունքի և իրավական փաստաթղթերի համաձայն՝ իրավական օրենքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, բայց պատմական տեսանկյունից այնտեղ հայեր են ապրել, և այդ տարածքի նկատմամբ գերիշխանությունը բազմիցս փոխվել է, ո՞րն է ճշմարտությունը։

Ինչ վերաբերում է ինձ, չգիտեմ ուրախանալ, որ Հայաստանը ճանաչել է Պաղեստին պետությունը, թե ծիծաղել։ Մի կողմից ես աջակցում եմ այս ժողովրդին, որը պայքարում է իր կյանքի և գործի համար, չնայած որ ես շատ հրեա ընկերներ ունեմ, բայց ես չեմ թաքցնում իմ դիրքորոշումը և տեսնում եմ, թե ինչ է կատարվում պաղեստինցիների նկատմամբ, որն արդար չէ: Լեռնային Ղարաբաղը մեր կողքին է, և Հայաստանի կառավարությունն իսկապես ոչինչ չի արել անկախության ճանաչման համար։ Վարչապետ Փաշինյանը հանձնեց Լեռնային Ղարաբաղը՝ հայտարարելով, որ դա իրեն չի վերաբերում։ Մեկ տարի առաջ ստորագրվեցին տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման մասին փաստաթղթերը, իսկ 1994 թվականի մայիսի 8-ին ադրբեջանցիները ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիրը։ Այդ համաձայնագրում գրված է, որ մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ է բանակցություններ սկսել և խաղաղության պայմանագիր կնքել։ Ավելի քան երեսուն տարի նրանք չճանաչեցին Լեռնային Ղարաբաղը և սկսեցին ուժեր կուտակել, որպեսզի գերազանցեն հայկական զինված ուժերին։ Աստիճանաբար 2015 թվականից սկսվեց Ադրբեջանի ռազմական գերակայության գործընթացը, երբ նրանք կնքեցին հինգ միլիարդ դոլարի սպառազինության պայմանագիր, զենք գնեցին Իսրայելից և այլ երկրներից, իսկ թուրք սպաները մասնակցեցին ադրբեջանական զինված ուժերի կատարելագործմանը, մասնակցեցին պատերազմին և սկսեցին այդ ուժերին վարժեցնել գումարտակային մակարդակից մինչև մի քանի դիվիզիա, բայց գերակայությունը մինչև 2015 թվականը հայկական զինված ուժերի կողմն էր, և Հայաստանը հեշտությամբ կարող էր ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել։ Դրա համար, իհարկե, պահանջվում էր Հայաստանի ղեկավարության որոշումը։ Չնայած այն բանին, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում էր վերահաս վտանգը, սակայն Լեռնային Ղարաբաղը չէր ճանաչում որպես հայկական տարածք կամ անկախ պետություն։

Որպես պաշտպանության նախկին նախարար, դուք կարծում եք, որ Հայաստանը կարող էր Լեռնային Ղարաբաղը հայկական տարածքին միացնելու վերաբերյալ հանրաքվե անցկացնե՞լ, բայց Հայաստանի կառավարությունը դա չարեց:

Հայաստանի Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ հայկական պետությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի անվտանգության երաշխավորն է, իսկ Հայաստանի վարչապետի որոշումը Սահմանադրության կոպտագույն խախտում է. «Սա ադրբեջանական տարածք է, և մենք այն չենք պաշտպանելու»: Դուք հիշում եք այդ հայտարարությունը, սա Սահմանադրության կոպտագույն խախտում է, ինքն ու իր վարչակազմը դրա համար պատասխան են տալու։

Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է, որ հայկական պետությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի երաշխավորն է, սակայն այսօր այդ տարածքն իրավաբանորեն գոյություն չունի: Ադրբեջանի Սահմանադրության մեջ չկա Լեռնային Ղարաբաղ հասկացություն, Դա Հայաստանինն է։ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ամեն ինչ, ներառյալ բոլոր քարտեզները, հիշատակումները գրքերում և դասագրքերում: Լեռնային Ղարաբաղ հասկացությունը ջնջվում է Հայաստանում, միայն թե արդարացվի Փաշինյանի դավաճանությունն ու վախկոտությունը։

Ցավոք, հայերի համար Լեռնային Ղարաբաղի կորուստը հավասարազոր է երկրի կորստին։ Դա փոքր տարածաշրջան է, բայց դա Հայրենիք է: Մենք ոչ միայն տվել ենք աշխարհագրական տարածքը, այլև հրաժարվել ենք հայրենիքից։ Հայկական ռազմական գերակայության շնորհիվ 30 տարիների ընթացքում հնարավոր եղավ դա թույլ չտալու։

Հետաքրքիր է, երբ Լեռնային Ղարաբաղի քաղաքացին պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա՝ ասելով, որ Ռուսաստանը մեզ տվել է այդ տարածաշրջանը, իսկ հետո վերադարձրել ու հանձնել է Ադրբեջանին։ Դուք՝ որպես Լեռնային Ղարաբաղի քաղաքացի, ի՞նչ էիք անում Ադրբեջանին դիմակայելու համար։ Ի՞նչու դուք զենք չեք վերցրել և ոտքի չեք կանգնել ձեր հայրենիքի պաշտպանության համար: Ի՞նչու Լեռնային Ղարաբաղի բարձրագոչ առաջնորդները տարածաշրջանում հաստատակամություն չցուցաբերեցին և դիմադրություն չկազմակերպեցին՝ հաշվի առնելով, որ նրանք ազդեցություն ունեն ամբողջ աշխարհում:

Ադրբեջանը փորձում է նոր պատմություն գրել և իրենից ներկայացնում է իբր պատմական ժողովուրդ՝ պահանջելով հինավուրց հայ ժողովրդին հրաժարվել իր պատմությունից: 1920 թվականին առաջացած ժողովուրդն իր համար պատմություն է գրում, որն Ադրբեջանը չունի։

Հայաստանի ներկայիս ղեկավարները, այդ ամբողջ թիմը, պատմության մեջ գրանցված են որպես իրենց հայրենիքի և իրենց ժողովրդի դավաճաններ։ Անշուշտ, նրանք պատասխանատվության կենթարկվեն և կկրեն այդ հանցագործությունների պատասխանատվությունը։ Ցավոք, գինը կվճարեն նրանց հետնորդները։ Ինձ զարմացնում է, երբ թշնամին ասում է, որ մեր հայրենիքը ադրբեջանական հող է, իսկ Հայաստանի ղեկավարությունն ասում է, որ խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրենք։ Դա կլինի պարզապես թղթի կտոր, այլ ոչ թե խաղաղության պայմանագիր, քանի որ ցանկացած խաղաղության պայմանագիր պետք է պահպանվի:

Այն, ինչ մենք ներկայիս պատմության մեջ տեսնում ենք Պաղեստինում, կարելի է համեմատել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, երբ «իսրայելցիները» հասկացան, որ կարող են զենքի ուժով մտնել Գազա և մարդկանց դուրս հանել իրենց տներից: Ամբողջ աշխարհը աչք փակեց այդ գործողությունների վրա՝ հեշտացնելով նրանց գործը: Ամերիկացիները բղավում են, որ դա վատ է, ճիշտ այնպես, ինչպես անում էին Լեռնային Ղարաբաղի հետ՝ ոչինչ չանելով կատարվածը կանգնեցնելու համար։ Հիշեցնենք, որ եթե ԱՄՆ-ն ցանկանար կանգնեցնել իսրայելցիներին, ապա դա կաներ:

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, ովքեր լքել են իրենց տները:

Այսօր Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծ մասը ապաստան է գտել Հայաստանում և մեծ դժգոհություն ունի կառավարության հանդեպ: 21-րդ դարում 120.000 մարդ վտարվել է իրենց տներից, Ադրբեջանի կողմից տարածաշրջան ներխուժելուց հետո ոչ մի քաղաքացի չի մնացել: Ի՞նչ է մարդկությունը տվյալ տարածաշրջանում: Նրանք չեն հասել այն մակարդակին, երբ նացիստական օկուպանտը 1941 թվականին մտավ Եվրոպա և այլ երկրներ։ Ժողովուրդները մնացին իրենց տարածքում՝ Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստանի մի մասը և այլ երկրներ։

Ղարաբաղում բնակչության գեթ մեկ տոկոս չի մնացել, մնացածներին մատների վրա կարելի է հաշվել։ Կարելի է հասկանալ, թե ովքեր են այդ մարդիկ, գուցե նրանք գործ են ունեցել թշնամու հետ, և ես չեմ կարծում, որ առաջիկայում հնարավոր է նպաստավոր պայմաններ ստեղծել տեղահանվածներին իրենց տները վերադարձնելու համար։ Որոշ թվով բռնի տեղահանվածներ գտնվում են Ռուսաստանում իրենց հարազատների հետ, Մյուսները տեղափոխվել են Եվրոպա, և ըստ վիճակագրության՝ այժմ Հայաստանում մոտ 100.000 մարդ կա, ովքեր շատ դժգոհ են ։

Այս միջանցքը լոկ ճանապարհ չէ, եթե խոսքը միայն միջանցքի անվտանգությունն ապահովելու մասին է, դա կարելի է լուծել, բայց այդ միջանցքը աշխարհաքաղաքական խոշոր փոփոխություն է։ Պատկերացրեք, թե այդ միջանցքն ինչ կարող է տալ թյուրքախոս ժողովուրդներին։ Այս միջանցքը կմիավորի թյուրքական ժողովուրդներին՝ Կենտրոնական Ասիայից մինչև Թուրքիա, բայց տարածաշրջանի համար մեծ ռիսկի գնով:

Արդյո՞ք պետք է էլի հայկական հողեր օկուպացնել թուրք-ադրբեջանական այդ երազանքն իրականացնելու համար։

Այս միջանցքի բացումը ամբողջ աշխարհին ծանրակշիռ առիթ է տալիս ընդհանրապես մոռանալ Հայաստանի գոյության մասին։ Հայաստանը գոյություն ունի իր աշխարհաքաղաքական ազդեցության և դիրքի շնորհիվ, երբ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղը, կային բոլոր խնդիրները նրա շուրջ, իսկ երբ նրանք հանձնեցին տարածաշրջանը, բոլոր խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի շուրջ, արդյո՞ք Հայաստանը գոյատևելու է առանց Լեռնային Ղարաբաղի մեր պետության ներկայիս իշխանության օրոք: Դա մեծ հարց է:

Ինչ վերաբերում է հաղորդակցության և մատակարարման ուղիներին, ապա դրանք կարող են բացվել օրենքով և դրա շուրջ փոխըմբռնմամբ: Վրացիները Հայաստանով անցնում են Իրան և հակառակը: Մաքսակետեր կարող են ստեղծվել, և միջանցք կարող է բացվել, քանի որ հայերը Վրաստանով գնում են Ռուսաստան։ Դա եկամուտ է բերում Հայաստանին, նպաստում է մատակարարումների վերահսկմանը, կանխում թմրանյութերի և զենքի մաքսանենգությունը։ Առանց Հայաստանի վերահսկողության ստեղծված միջանցքը մտահոգում է Հայաստանին, բայց միևնույն ժամանակ մտահոգում է նաև Ռուսաստանին և Իրանին: Նրանք ուզում են առանց հսկողության անցնել սահմանը Գյանջայից Նախիջևան կամ Զանգեզուրից Նախիջևան ՝ առանց անցակետերի։ Պատկերացնում եք, թե ինչ վտանգ է սպառնում ։ Նրանք նաև ցանկանում են գազատար կառուցել, նավթի տարանցումն իրականացնել այդ միջանցքով՝ առանց տարանցիկ վճարներ վճարելու այն երկրին, որով անցնում են այդ խողովակաշարերը։ Դա օգտակար է յուրաքանչյուրի համար, ով գնում է: Շահավետ ձեռք բերողը Եվրոպան է։ Ու՞մ է հետաքրքրում, ԱՄՆ-ին: Հասկանալի է, թե ով ում օգտին է աշխատում, ով ում օգտին է կանգնած, ով ում է զիջում և ում է հանձնում Լեռնային Ղարաբաղը։

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում, որն ավարտվեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությամբ, ամերիկացիները փակեցին Ռուսաստանից Վրաստանով Հայաստանին զենք մատակարարելու երթուղին, և դա մեծ խնդիրներ առաջացրեց մեզ համար, ճակատում անհաջողություն կրելու պատճառներից մեկը ճանապարհի փակումն էր, և հենց ամերիկացիներն են փակել այդ ճանապարհը։

Հիմա ամերիկացիներն իրենց պահում են սրբի պես՝ Ադրբեջանին համարելով անխոցելի։ Երբ ես պաշտպանության նախարար էի, ինձ մի անգամ այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը, որին հետո նշանակեցին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան։ Այդ ժամանակ Նախիջևանի սահմանին, մոտ մեկ ամիս մարտերն էին ընթանում։ Այդ օրը ես հրաման տվեցի ոչ մի քայլ հետ չընկրկել, և ադրբեջանցիները չկարողացան մտնել այդ տարածք։ ԱՄՆ դեսպանն ինձ հարցրեց. «Մտավախություն չունե՞ք, որ այս բախումը կտարածվի հայկական և ադրբեջանական ուժերի հետ շփման գծի ողջ երկայնքով»։ «Իհարկե, ունեմ», - պատասխանեցի ես: «Իսկ ի՞նչ եք անելու»,-հարցրեց նա: Ես ուղղակի պատասխանեցի. «Ադրբեջանի նավթամուղն ու գազամուղը այս տեղում էլ չեն լինի»։ «Վաշինգտոնին դա դուր չի գա», - պատասխանեց նա: Ես նրան ասեցի. «Աշխատեք, որ պատերազմն ավարտվի հենց այս վայրում։ Եթե ռազմական գործողությունները դադարեցվեն, ես կարիք չեմ ունենա պայթեցնելու նավթագազային խողովակները»:

Սա ամփոփում է ամբողջ քաղաքականությունը։ Սրանից է կախված Հայաստանի ապագան։ Մենք սպառնալիք ենք այս խողովակի համար, քանի դեռ այնտեղ մեկ հայ է ապրում։ Այսօր նրանք ունեն Նիկոլ Փաշինյան, ով համբուրում է նրանց ամեն տեղ, որտեղ հնարավոր է . Իսկ վաղը կարող է լինել Կարապետյանը, ո՞վ կասի նրանց. «Բավական է. Այդպես չի լինի», կամ ուրիշը կգա... Կարճ ասած ՝ տեսնում են, որ քանի դեռ հայերը կան, իրենց փողերի համար վտանգ են ներկայացնում։ Այս տարածաշրջանում բոլոր պատերազմները կապված են փողի հետ, և սա պատմական փաստ է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին, որ Ռուսաստանը պատրաստ է զենք տրամադրել ԱՄՆ-ի թշնամիներին: Ի՞նչ եք կարծում, որքանով է Ռուսաստանը պատրաստ միջամտել այս եւ այլ հակամարտություններին, որպեսզի առաջին հերթին պաշտպանի իր ազգային շահերը եւ թուլացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը այդ տարածաշրջաններում:

Ես չեմ հիշում մի դեպք, երբ Ռուսաստանի նախագահը ինչ-որ բան ասի ու չանի, նման օրինակներ չկան։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում անվտանգությանը, ես կասեմ հետեւյալը. մենք ունեինք Խորհրդային Միություն, մենք ունեինք Վարշավայի պայմանագրի երկրներ, որը ներառում էր Չեխոսլովակիան, Լեհաստանը, Ռումինիան և այլ երկրներ, մինչև ԽՍՀՄ սահմանները կար բուֆերային գոտի։ Վարշավայի պայմանագիրը փլուզվեց, կորցրեցինք բուֆերային գոտին, ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ: Հետագայում ստեղծվեց ԱՊՀ-ն։

Բալթյան երկրները չմտան Անկախ Պետությունների Համագործակցության մեջ, և այդ համագործակցության շրջանակներում առաջացավ նոր բուֆերային գոտի՝ Բելառուս, Ուկրաինա և Վրաստան, որոնք ԱՊՀ-ի անդամ էին։ Դեմոկրատների կեղծ գործողությունները հանգեցրին նրան, որ այդ երկրների մի մասը դուրս եկավ ԱՊՀ-ից, և մենք կրկին կորցրեցինք բուֆերային գոտին։ Այժմ մարտեր են ընթանում Ուկրաինայում, խնդիրներ կան Միջին Ասիայում, և մենք գիտենք, որ այնտեղ ամեն ինչ անկայուն է։ Խնդիրներ կան հարավում, ես նկատի ունեմ ռուսական սահմանից դուրս, և ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանը դուրս գա Անդրկովկասից, ապա խնդիրներ կսկսվեն նաև Ռուսաստանի հարավում։ Ռուսաստանը չի կարող անմասն մնալ այս տարածաշրջանում հակամարտությունից։

Ռուսաստանն այս տարածաշրջանում անկարգություններ չի ցանկանում, ի տարբերություն արևմտյան երկրների՝ Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության օգտին։ Նա միշտ կայունության կողմնակից է ՝ լինի դա Եվրոպայում, հարավում կամ Կենտրոնական Ասիայում։ Պատմության մեջ միշտ Ռուսաստանը ձգտել է պահպանել կայունությունը Հարավային Կովկասում։ Որքա՞ն կհամբերի: Դժվար է կանխատեսել, քանի որ Արևմուտքի հավակնություններն ամեն անգամ մեծանում են։ Սկզբում նրանք ձգտում էին վերահսկել Լեռնային Ղարաբաղի հինգ շրջանները, հետո ուզում էին ձեռք բերել ամբողջ տարածքը, իսկ հիմա միջանցք են փնտրում Նախիջևանում և այլ շրջաններում ։ Որքանո՞վ նրանց դա կհաջողի: Սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլև հենց հայ ժողովրդին, և ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ նախանձով եմ նայում պաղեստինցի ժողովրդին։ Այո, այս ժողովրդի համար պատմականորեն ծանր օրեր են։ Ես շատ եմ ցանկանում նրանց խաղաղություն և հաջողություններ՝ հասնելու այն ամենին, ինչի համար պայքարում են, և վստահ եմ, որ այս ժողովուրդը կհասնի նրան, ինչին ձգտում է։ Բացի այդ, եթե դիտարկենք Ռուսաստանի դերը Մերձավոր Արևելքում, ապա այն կայունացնող է: Օրինակ, Սիրիան ռուսական զորքերի միջամտության շնորհիվ սկսեց հասնել կայունության։ Այո, կայունությունը միանգամից ձեռք չբերվեց, և Սկզբում շատ դժվար էր։ Կարևորն այն է, որ իրավիճակն այժմ այնպիսին չէ, ինչպես  կար Սիրիայում պատերազմի սկզբում։ Կան շրջաններ, որոնք վերակառուցվել են, այնտեղ դեռ պատերազմի հետևանքները կան, բայց մարդիկ կամաց-կամաց վերադառնում են բնականոն կյանքի։

Սիրիայում կան տնտեսական խնդիրներ, ինչպես նաև նավթի և գազի տարածքների ու Սիրիայի հարստության Ամերիկյան օկուպացիա: Խնդիրներ կան Լիբանանում, Թուրքիայում եւ այլ երկրներում տեղահանված անձանց գոյատևումը  ֆինանսավորելու հետ կապված:

Դուք գիտեք, որ այս բոլոր գործողությունները արևմուտքում շրջվում են իրենց դեմ։ Այժմ որոշ եվրոպական երկրներում դժվար է տեղի բնակիչ տեսնել։ Ժողովրդին տուն վերադառնալու փոխարեն մենք տեսնում ենք, թե ինչպես են Ղարաբաղի բոլոր բնակիչներին թողել բախտի քմահաճույքին ։ Ի՞նչ եք կարծում, նրանք չեն գնա դեպի Եվրոպա ։ Ինչքան գիտեմ, այնտեղ են գնում...

Եվրամիությունը Լիբանանին մի քանի միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն է խոստացել այն բանի դիմաց, որ սիրիացի փախստականները մնան Լիբանանում: Այդ միջոցները ձեռնարկվել են, որպեսզի կանխեն նրանց վերադարձը իրենց տներ. նրանք կարող էին այդ միլիարդները ծախսել Սիրիայում կյանքի պայմաները ապահովելու համար։

Մենք մտել ենք 21-րդ դար, բայց հասարակությունն այդպես էլ չի սովորել մարդավարի ապրել։ Երբ մարդուն վռնդում ես իր հայրենիքից, նա փնտրում է ապրելու տեղ: Նա կարող է գնալ ցանկացած պետություն։ Դա այնքան տարածված է դարձել, որ եվրոպական երկրներում կարող եք լսել աշխարհի բոլոր լեզուները, բացի իրենց մայրենի լեզվից: Նախկինում նրանք գաղութներ էին ստեղծում, իսկ այսօր չգիտեն, թե ուր փախչել նախկին գաղութների բնակիչներից։ Այսօր մենք ապրում ենք մի նոր էտապ, որում կան փախստականներ, որոնք արհեստականորեն ստեղծվել են պատերազմի հետևանքներով։ Արևմուտքը պայքարում է այնպիսի բարիքների համար, ինչպիսիք են նավթը և գազը, իսկ հետո բախվում է անվերջ խնդիրների, քանի որ մոռանում է ազնվություն հասկացությունը։

Ինչ վերաբերում է հակամարտությանը Կովկասում, հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ Լեռնային Ղարաբաղին, ապա ի՞նչ ճակատագիր կունենան դրանք եւ ի՞նչ ճակատագիր կունենա տարածաշրջանն ընդհանրապես:

Ես կարծում եմ, որ ամեն ինչ կվերադառնա իր տեղը, և հայերը կմնան տարածաշրջանում։ Հայերն անպայման կվերադառնան Լեռնային Ղարաբաղ։ Կարծում եմ, որ դա կլինի ապակենտրոնացված ինքնավար մարզ: Ես վստահ եմ, որ դա տեղի կունենա Հայաստանի կամ Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Միայն այդ դեպքում Հարավային Կովկասի տարածաշրջանում կտիրի կայունություն, հակառակ դեպքում պատերազմը նորից կբռնկվի:

Արդյո՞ք դա տեղի կունենա Հայաստանում իշխանափոխությունից հետո։

Դա կապված չէ որևէ իշխանության կամ կառավարության հետ, Ընդհակառակը ՝ ներկայիս իշխանության օրոք պատերազմն ավելի արագ կսկսվի։

Պարտիզանական պատերա՞զմ կլինի:

Ոչ, Ադրբեջանը կշարունակի հարձակումը։ Նրանք պատմական հնարավորություն են ստացել և բաց չեն թողնի ավելի շատ տարածքներ գրավելու հնարավորությունը։ Նրանք իրավիճակը կհասցնեն ծայրահեղ աստիճանի։

Հայ ժողովուրդը մարտնչող ժողովուրդ է, մենք դա գիտենք պատմությունից։ Շատ հավանական է, որ դիմադրության օջախներ ի հայտ գան, և դա մեծ պատերազմի կհանգեցնի հենց այս իշխանության՝ Փաշինյանի իշխանության օրոք։

Պետության ղեկավարը պետք է լինի իմաստուն, ամուր և աներեր մարդ: Պետք է ոչ թե մարդկանց մղել պատերազմի, այլ հակառակորդին ցույց տալ, որ եթե զենքով մտնես, խնդիրներ կունենաս ։ Երբ դուք ուժեղ եք, ձեր շրջապատում կլինեն նույնպիսի ընկերներ: Նրանք ոգեշնչված կլինեն ձեր համարձակությունից և կցանկանան լինել ձեր կողքին:

Այսօր ոչ ոք չի ցանկանում պայմանավորվել։ Ինձ տեղեկացրել են, որ ականազերծումը սկսել են Ջերմուկում ։ Ստացվում է, որ Փաշինյանը նրանց է հանձնել միջանցքի մի ամբողջ հատվածը։

Ի՞նչ կանի Իրանը:

Հենց այդ պատճառով էլ ես ասում եմ, որ այս տարածաշրջանում մեզ մեծ պատերազմ է սպասվում։ Ես չեմ ուզում խոսել Իանի կողմից։ Ի շարունակություն Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի հայտարարությունների՝ ես կարող եմ ասել, որ Իրանը չեզոք չի մնա։ Չի բացառվում, որ ամեն ինչ ավարտվի նրանով, որ Իրանը կարողանա մտնել և վերահսկողության տակ վերցնել այդ տարածքը, ինչը կնշանակի պատերազմի սկիզբ։

Արդյո՞ք Իրանը կգնա Թուրքիայի և Ադրբեջանի հետ առճակատման:

Իրանն այլ ելք չունի, հակառակ դեպքում շատ լուրջ ճգնաժամի առաջ կկանգնի: Իրանի ազգային շահերը կարող են տուժել, Եթե Ադրբեջանը օկուպացնի Զանգեզուրի միջանցքը։ Եթե Իրանը կորցնի վերահսկողությունը իր երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, ապա գործը կարող է ավարտվել պատերազմով։

Ինչ վերաբերում Է Իրանի նախագահի սպանությանը, ես չեմ ցանկանում եզրակացություններ անել՝ չունենալով փաստեր։ Բայց հոգու խորքում ինչ-որ տեղ միշտ կասկածելի բաներ կան, բոլորն ունենում են մտքեր, բայց փաստեր չկան: Այնպես որ, մենք կարող ենք միայն ափսոսալ, որ մարդը սպանվեց նման կերպ:

Բայց ես կարծում եմ, որ եթե նման սցենար տեղի ունենա, ապա Հայաստանը կվերածվի Սիրիայի, որտեղ բոլորը կռվում են միմյանց դեմ ։ Այլ երկրներում այդ պահին մարդիկ սուրճ են խմում, ճաշում, բանակցում և ժպտում միմյանց: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Հայաստանի նման փոքր տարածքում բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը։

                                                                                              Ահմադ Ալ-Հաջ Ալի

Աղբյուրը՝ https://www.alahednews.com.lb/article.php?id=71715&cid=125