Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Ռոշչին Աշխարհաքաղաքական փակուղի. Լինի՞, թե՞ չլինի Հայաստանը։

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Ռոշչին
Աշխարհաքաղաքական փակուղի. Լինի՞, թե՞ չլինի Հայաստանը։
29 Օգոստոս, 2024

Լինե՞լ, թե՞ չլինել։ Հավերժական այս հարցն այսօրվա Հայաստանի համար հռետորական չէ։ Եկեք սխալ չանվանենք այն ուղղությունը, որով այսօր գնում է պետությունը։ Ինչ էլ որ լինի, ոմանց համար վատ, ոմանց՝ լավ, սա հայ ժողովրդի ընտրությունն է: Ավելի ճիշտ՝ ոչ թե ժողովրդի, այլ արևմտյան ուղին ընտրած իշխող ռեժիմի։ Տարօրինակ է, բայց հակառուսական գաղափարները, չնայած դառը կորուստների, կիսում է բնակչության զգալի մասը։ Որոշ չափով սա տեղեկատվական և հոգեբանական հզոր ազդեցության հետևանք է՝ ըստ անգլոսաքսոնյան աշխարհում մշակված գեբելսյան ալգորիթմների։ Հարցն այն չէ, թե որքանով հեշտ է խաբել հայերին։ Հարցն այն է, թե որքա՛ն երկար է պատմական հսկայական և հաճախ տխուր փորձ ունեցող, իմաստուն հայ ժողովուրդը հանդուրժելու այս եվրոաղբը։

Ոմանք Երևանում փորձում են վերաշարադրել հնագույն պետության պատմությունը։ Հորինել են ինչ-որ «երրորդ» հանրապետություն, որից իբր սկսվել է Հայաստանի և հայ ժողովրդի իրական 30-ամյա պատմությունը։ Դա տարօրինակ է, քանի որ դեռ 301 թվականին Հայաստանր դարձավ աշխարհի առաջին քրիստոնյա պետություն։ Տարօրինակ է նաև, որ Ռուսաստանը ներկայացվում է որպես օկուպանտ։ Այդ դեպքում ստացվում է, որ Թուրքիան, որի հետ պատերազմել են ռուս թագավորներ, Հայաստանի համար ազատարար երկիր է։ Իսկ ցեղասպանությու՞նը։ Կրկին Գեբելսի մոդելը. «Որքան հիմար լինի սուտը, այնքան շուտ կհավատան դրան», եթե հնարավորինս հաճախ կրկնել այն: Ակամա համեմատություն է առաջանում՝ Ուկրաինայի իրավիճակի հետ․ մայդանում բաժանվող թխվածքաբլիթներ, ժանյակավոր վարտիքներ, ապա եկեղեցու պառակտում, բացահայտ նացիզմ: Հետևանքները դուք գիտեք։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը վերջերս իր ելույթներից մեկում նշել է. «Հայաստանի ներկայիս ապաշնորհ իշխանությունները երկիրը հասցրել են աշխարհաքաղաքական փակուղի»։ Որքանո՞վ է դա ճիշտ: Ինչու՞ գեղեցիկ, հարուստ ռեսուրսներ ունեցող երկրում այսօր ապրում են գրեթե երեք անգամ ավելի քիչ հայեր, քան արտասահմանում: Ինչո՞ւ վերջին տարիներին հայկական սփյուռքի շարքերը համալրում են նոր միգրանտներ։ Ի՞նչ է սպասում Հայաստանին առաջիկայում, և կա՞ արդյոք ելք վերոհիշյալ աշխարհաքաղաքական փակուղուց։

Աշխարհաքաղաքական փակուղին, ըստ Արշակ Կարապետյանի, կայանում է նրանում, որ Հայաստանում գործող վարչակարգը չունի իրական բարեկամներ։ Փոքր երկիրը, թշնամական նման միջավայրում, չի կարող գոյատևել որպես անկախ պետություն։ Եվ այս հարցում շատ դժվար է վիճարկել «Համահայկական ճակատի» ղեկավարի հայտարարությունը։

Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը, տգիտության կամ տարածաշրջանային քաղաքական և աշխարհագրական իրողությունների թերագնահատման պատճառով, անտեսում է պատմական փորձը։ Ոչ թե Հայաստանով, այլ Կասպից ծովի ռեսուրսներով շահագրգրված արտաքին կարգադրողների պատվերով՝ նրանք վերաշարադրում են պատմությունը, որովհետև ճշմարտությունը բացառապես ձեռնտու չէ թե՛ կարգադրողներին, թե՛ ռեժիմին։ Ճշմարտությունը մարդկանց աչքերն է բացում, իսկ դա հղի է իշխանությունների համար վտանգավոր հետևանքներով։ Ինչպես Ճապոնիան ատոմային ռմբակոծությունների ողբերգական իրադարձություններին նվիրված բոլոր միջոցառումներին խուսափում է անվանել ԱՄՆ-ն՝ որպես դրանց իրական մեղավոր, նույնպես Երևանում այսօր փորձում են շրջանցել սուր անկյուններ։

Երբ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսական կայսրությունը ստիպված եղավ լքել Կովկասյան ճակատը, թուրք-գերմանական տանդեմի դեմ պայքարող Հայաստանին ոչ ոք օգնության չհասավ։ Իտալիան ամենաարժանավորն էր թվում՝ երկու խորհրդական ուղարկելով: Հիշե՛ք, ինչպես Բրիտանիան արձագանքեց Հայաստանի օգնության խնդրանքին։ Անգլիական դիվանագիտության լավագույն ավանդույթներին համաձայն՝ ցինիկ և սպառիչ կերպով. «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռներ»։

Չհայտնվեցին ո՛չ ամերիկացիները, ո՛չ ել ֆրանսիացիները։ Չեկավ ո՛չ Իրանը, ո՛չ էլ Վրաստանը։ Սա հեռավոր, դիլետանտ իշխանականներին գուցեև ոչ ծանոթ պատմություն է։ Բայց կա նաև «ղարաբաղյան պատերազմի» թարմ օրինակ։ Ներկայիս ռեժիմի արևմտյան տերերը աչք են փակել տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Բոլորը թեթևակի դատապարտեցին Բաքվին ու մի կողմ քաշվեցին։ Նրանք նույնիսկ չփորձեցին կանգնեցնել ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիային, որը գործում էր Ադրբեջանի հետ միասին։ Ի դեպ, իր բաժնեմասն ավելացրեց նաև Իսրայելը, որը ցեղասպանություն իրականացրեց Պաղեստինում։

Համաձայնե՛ք, նմանությունն ակնհայտ է։ Արևմուտքին Հայաստանը պետք է միայն որպես տարածաշրջանն ապակայունացնելու գործիք, այլ ոչ թե որպես գործընկեր և դաշնակից։ Վերլուծելով իրական պատմութունը՝ դուք կանեք ձեր իսկ եզրակացություններ: Հատկապես եթե հաշվեք հայ-թուրքական սահմանին զոհված ռուս զինվորների գերեզմանները։

Բայց կյանքը շարունակվում է։ Հայաստանը ակնածանքով պատրաստվում է 2024 թվականի սեպտեմբերի 21-ին Մակրոնին դիմավորել։ Հարց է առաջանում․ ո՞ր երկիրն է երբևիցե պաշտպանել Ֆրանսիան, արդյո՞ք այն ի վիճակի է ինքն իրեն պաշտպանել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի փորձը ցույց է տալիս, որ խիզախ ֆրանսիացիները մի քանի օրում հանձնվեցին, և միայն քչերը պայքարել են ֆաշիզմի դեմ Խորհրդային Միության կողմից։ Մեծ մասը կռվել է ֆաշիստների շարքերում։ Բայց դրա հետ մեկտեղ՝ Ֆրանսիան թույլ երկրներ և գաղութներ թալանելու հսկայական փորձ ունի:

Կա նաև մեդալի մյուս կողմը։ Ռուսաստանից հեռվանալու Հայաստանի ղեկավարության կայուն ձգտումն արդեն իսկ շարժել է աշխարհաքաղաքական շերտեր Հարավային Կովկասում։ Երևանը, քայլ առ քայլ մերժելով Մոսկվային, հետևողական քանդում է շրջանակներ, որոնք սահմանափակում էին Ռուսաստանի արդյունավետ երկխոսությունը Բաքվի հետ։ Սառը հարաբերությունների երկար ժամանակահատվածից հետո Ադրբեջանը սկսում է ինտեգրվել Ռուսաստանի և Իրանի հետ տնտեսական համատեղ ձևաչափերին ու նախագծերին։ Չի բաղառվում նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում ռազմական համագործակցություն, որից Հայաստանը երես է թեքում, կազմակերպությունում ստեղծելով որոշակի վակուում։ Այս մասին կխոսենք հաջորդ անգամ:

 

Աղբյուր՝ Геополитический тупик: Быть или не быть Армении? Свежие новости Москвы непрерывно на Russia24.pro (Президент РФ - Путин В.В.)