«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ելույթը «Սփյուռքի դերը հայոց պետականության զարգացման գործում» գիտագործնական համաժողովին

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ելույթը «Սփյուռքի դերը հայոց պետականության զարգացման գործում» գիտագործնական համաժողովին
6 Սեպտեմբեր, 2024
«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն

Քույրեր և եղբայրնե՛ր, սիրելի՛ հայեր։

Ողջունում եմ շատ կարևոր այս միջոցառման մասնակիցներին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայոց Առաքելական եկեղեցու ներկայացուցչին և այստեղ ներկա գտնվող արցախցիներին, ինչպես նաև սպաներին, ովքեր կռվել են մեր հայրենիքի համար և այսօր պաշտպանում են երկրի շահերը։

Մենք շատ լուրջ հարցեր ենք քննարկելու։ Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ չի կարող լինել Հայաստան առանց սփյուռքի և չի կարող լինել սփյուռք առանց Հայաստանի։ Այս գաղափարն ապացույցների կարիք չունի։ Ցավոք, վերջին տարիներին մեր երկրի իշխանությունները կարողացան փչացնել հարաբերությունները բոլոր բարեկամ պետությունների հետ, սակայն փոխարենը նոր բարեկամներ չեն ձեռք բերել։ Գործող վարչակարգը հաջողեցրեց նույնիսկ հայերի հետ հարաբերություններ փչացնել։ Սփյուռքի հետ կապերը վերականգնելու փոխարեն, ընդհակառակը, այն վնասում է արտասահմանցի հայերին և պառակտում է ստեղծում նրանց շարքերում։ Որպես օրինակ՝ ոմանք հրավիրվել են այս տարվա սեպտեմբերի 17-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովին, իսկ մյուսները՝ ոչ։ Նույնը մենք այսօր տեսնում ենք մեր երկրում։

Մենք հստակ հասկանում ենք, որ այսօր մեր երկրում դժվար է ապրել, ունենալ սեփական կարծիք, դժվար է աշխատել, ընտանիք պահել։ Բանը հասավ նրան, որ արցախցիներին արդեն սփյուռք են համարում՝ մոռանալով, որ Արցախը Հայաստան է։ Չնայած տարբեր տեսակի սպառնալիքներին, որոնք լսել եմ պետական ծառայությանս ընթացքում՝ նույնիսկ որոշ երկրների նախագահներից, ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ հայ ժողովուրդն ունի մեկ պատմություն, մեկ հավատք, մեկ այբբենարան, որ հայ ազգը զգալի ազդեցություն ունի աշխարհում։

Հայկական սփյուռքը մեր երկրի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի։ Այդպես էր նույնիսկ ՀԽՍՀ օրոք։ Սփյուռքի շնորհիվ մենք արտասահմանից ստանում էինք տեխնոլոգիաներ, որոնք հասանելի չէին խորհրդային այլ հարնապետություններին։ Հիշեք Ս․ Մերգելյանի անվան ինստիտուտը, որը ստեղծեց Խորհրդային Միության առաջին համակարգիչներ։ Հիշեք «Նաիրիտը»։ Աշխատել են հարյուր հազարավոր մարդիկ, որոնցից ավելի քան մեկ երրորդը՝ գիտական ​​ոլորտում։

Հայաստանը հզոր ներուժ ունի բոլոր ոլորտներում։ Մեզ մոտ աշխատում են հայտնի գիտնականներ, ականավոր հայ գիտնականներ կան ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում։ Ես ուզում եմ, որ դուք գիտակցեք սա և հավատաք ձեր ուժերին: Եթե մեր թշնամին այս ամենը չունի, ապա ինչի՞ շնորհիվ է նա հաղթում մարտի դաշտում։ Որովհետև մենք վախկոտ ղեկավար ունենք, ով Հայաստանի քարտեզը մկրատով կտրում է, կրծքի գրպանը դնում և ցուցադրում։ Ես դա լուրջ վիրավորանք եմ համարում։ Այս մարդիկ չեն հասկանում, թե ինչ է Հայաստանը, չեն հասկանում, որ չի կարելի այդպես վարվել հայրենիքի քարտեզի հետ։

Ես գիտեմ միայն մեկ ազգ, ով ունի այդպիսի սփյուռք՝ հայ ժողովրդը։ Մեր ազգը կարողացավ տարածաշրջանում ստեղծել հզոր պետություն։ Այն ունի խնդիրներ հարևան երկրների հետ, բայց կարողանում է դրանք լուծել։ Նախկին իշխանությունները սխալներ են թույլ տվել, բայց նաև ստեղծել անկախ հանրապետություն, իսկ այսօր մենք կանգնած ենք պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Ես ասում եմ սա, որովհետև բավականին տեղեկացված եմ և հասկանում եմ, թե ինչ է կատարվում։ Մենք պետք է ավելի լուրջ վերաբերվենք մեր ապագային և ինքներս կառուցենք այն:

«Համահայկական ճակատ» կուսակցության և շարժման բոլոր անդամները հայամետ, շեշտում եմ՝ հենց հայամետ գաղափարների տեր մարդիկ են։ Այս դահլիճում կան սպաներ, ովքեր 17 տարեկանում երդվել են պաշտպանել իրենց հայրենիքը և պատվով կատարել են պարտքը։ Այսօր աշխարհի տարբեր ծայրերում սփյուռքահայ երիտասարդներ պայքարում են այն երկրների համար, որտեղ ապրել, մեծացել և կրթվել են: Նրանցից շատերին ես անձամբ ճանաչում եմ։ Պետք է ասեմ, որ հպարտ եմ, որ կան այդպիսի երիտասարդներ, և վստահ եմ, որ անհրաժեշտության դեպքում նրանք կպաշտպանեն նաև մեր երկիրը։

Ներկա պայմաններում Սփյուռքի դերը մեր ժողովրդի կյանքում էապես մեծացել է։ Այսօր Սփյուռքն է, որ պետք է ստանձնի Հայաստանի արտաքին անվտանգության պատասխանատվությունը, քանի որ մեր իշխանությունն ի վիճակի չէ դա անելու։ Մենք բազմիցս խոսել ենք ազգային շահերի դավաճանության մասին։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է իշխանավորը իրեն թույլ տալիս գերիների մասին տրված հարցին պատասխանել. «Եկեք պարզենք, թե ինչու է նա հայտնվել գերության մեջ»: Չեմ լսել, որ որեւէ այլ երկրի ղեկավար նման պատասխան տա։ Գերին Հայաստանի քաղաքացի է, ինչպես այս դահլիճում հավաքված բոլորս։ Երկիրը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին և հոգ տանել նրանց մասին:

Վարչակարգի ներկայացուցիչներն այսպես են դատում. «Եթե մեր երկրի քաղաքացիների մի մասն ավտոմեքենա ունի, ուրեմն «գողանում է», քանի որ մյուս մասը ոչինչ չունի»։ Երկրում աճում է նման անհիմն դրդապատճառներով հարուցած քրեական գործերի և հետապնդումների թիվը։ Մենք շուտով կբացահայտենք որոշ փաստեր, որոնք ցույց կտան, թե ինչ է ժողովրդավարությունը Հայաստանի ներկայիս ղեկավարների ընկալմամբ։ Նրանք զավթեցին իշխանությունը, իրենց համար հարմարավետ միջավայր ստեղծեցին, վստահ են, որ ամուր նստած են իրենց աթոռներին, որ հողեր բաժանելով՝ ևս 10 տարի կառավարելու են։

Ուշադրություն դարձրեք սահմանազատման վերաբերյալ կանոնակարգին։ Հարց է առաջանում․ սահմանազատման հանձնաժողովը վեց ամսից ավելի է աշխատում, արդեն հասցրել են զիջել հայոց պապենական տարածքների մի մասը, իսկ կանոնակարգը նոր է հաստատվել։ Ինչպե՞ս դա հասկանալ։ Բայց նույնիսկ այս փաստաթուղթը չափազանց թույլ է։ Գրված է, որ հանձնաժողովները գործելու են Ալմա-Աթայի հայտնի հռչակագրի հիման վրա, բայց թե ինչ քարտեզներ են օգտագործելու՝ պարզ չէ։ Ըստ էության, այս կանոնակարգը ոչնչի մասին է։ Այն մեր երկրի շահերը պաշտպանելու հիմքեր չի պարունակում։ Ուստի Սփյուռքը պետք է միանալ այս խնդիրների լուծմանը միջազգային մակարդակով։ Մենք պետք է աշխարհին, աշխարհասփյուռ մեր հայերին ցույց տանք Հայաստանի ղեկավարության իրական դավաճան բնույթը։

«Համահայկական ճակատ» կուսակցության անդամներն այցելել են Հայաստանի տարբեր գյուղեր և համոզվել, որ երկրի ներկայիս ղեկավարությունն ի վիճակի չէ նույնիսկ նորմալ դպրոցով կամ մանկապարտեզով ապահովել մարդկանց։ Դիմելով սփյուռքին՝ խնդրում եմ օգնել հայ ժողովրդին՝ անկախ նրանից, թե ով է ղեկավարում մեր երկիրը։ Օգնեք գյուղերին, դպրոցներին։ Խոսքը միայն ֆինանսների մասին չէ: Հայրենիքին առաջին հերթին անհրաժեշտ է մարդկային ռեսուրս։ Հայաստանի Հանրապետությունը քիչ հնարավորություններ ունի, օրինակ, կրթության ոլորտում, մինչդեռ աշխարհի առաջատար համալսարաններում կան ազգությամբ հայ անվանի պրոֆեսորներ։ Մեր ծրագիրը նախատեսում է երկքաղաքացիության հնարավորություն։ Մենք Սփյուռքին կներգրավելու ենք գիտակրթական, տնտեսության, ատոմային էներգետիկայի, պետական կառավարման ոլորտներ, բացառությամբ այն ասպարեզների, որտեղ երկքաղաքացիությունը անընդունելի է ռազմավարական նկատառումներով։

Իշխանության ներկայացուցիչներից հաճախ լսում ենք. «Հայաստանի առաւին, երկրորդ, երրորդ հանրապետություն»։ Ես չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը։ Մենք հազարամյակների ընթացքում պետություն ենք ունեցել, որն ապրել է հզորության և անկման շրջաններ։ Մենք կորցրել ենք պետականությունը և նորից վերականգնել այն։

Մենք, նկատի ունեմ «Համահայկական ճակատ» շարժումը, անելու ենք ամեն ինչ, որ հայ ժողովուրդը հաղթահարի դժվարությունները և պատվով դուրս գա այս վիճակից։ Մենք հպարտ ժողովուրդ ենք, հարգում ենք մեր նախնիներին, ծնողներին։ Թող բոլորը լսեն․ ո՛չ միայն Արցախն է մերը, մենք չենք մոռացել մեր պապենական ո՛չ մի տարածքի մասին։ Թող չմոռանան դա պետություններ, որոնք, չունենալով սեփական պատմություն, օգտագործում են օտար այբբենարան և հնագույն ժողովուրդ համարվելու ապացույցներ են փնտրում։

Մենք հաղթելու ենք, գալու ենք իշխանության, և դա կլինի շուտով։ Հավատացեք, ամեն ինչ իր տեղը կընկնի, բոլորը անմիջապես կզգան փոփոխություններ, հատկապես անվտանգության, միջազգային դիրքորոշումների, մեր իրավունքների առումով։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին «Համահայկական ճակատ» կուսակցությունը կազմակերպել է գիտագործնական համաժողով՝ «Սփյուռքի դերը հայոց պետականության կայացման գործում» խորագրով։ Միջոցառմամը քննարկվում էին Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև արտերկրներում գտնվող հայերի շահերի և քաղաքացիական իրավունքների պաշտպանմանն ուղղված հնարավոր միջոցներ։ Հիմնական հայեցակետերը Սփյուռքի և պատմական հայրենիքի մտերմացումը և Հայաստանի ղեկավարության հետ արդյունավետ փոխգործակցության համար պայմանների ստեղծումը։

 

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն