«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանի ելույթը հայկական սփյուռքին նվիրված գիտագործնական համաժողովում.
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, սիրելի հյուրեր.
Այս համաժողովը հերթական քայլն է կայունացնելու մեր տեսլականը ապագայի հանդեպ ու մեր գաղափարներն ավելի կարևորելու ուղղությամբ: Ուստի ցանկանում եմ, որ համագործակցության տիրույթում նոր հնարավորություններ ստեղծվեն վեր հանելու սփյուռքի արդի հիմնախնդիրները և ամրապնդելու հայրենիք-սփյուռք կապերը:
Դարեր ի վեր հայկական համայնքներն, ապա ձևավորված սփյուռքն իրենց ավանդն են ունեցել հայոց պետակաշինության գործին՝ ծանրագույն ժամանակներում սատար կանգնելով սեփական հողում պետականություն կերտելու հայկական մղումներին:
Անթիվ զրկանքներ ու տանջանքներ ենք տեսել, անթիվ կորուստներ ու ցավ ենք ունեցել, արար աշխարհով տարածվել ու ապրել ենք, բայց պահպանել ենք մեր ինքնությունն ու հայի տեսակը:
«Համահայկական ճակատ» կուսակցության գերակա խնդիրներից ամենակարևորը պետք է լինի վերջին տարիներին խաթարված անվստահության վերականգնումը:
Ուստի եկեք գործով ապացուցենք ամեն ինչ, քանզի գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները՝ փայլ: Մենք պետք է կարողանանք կշռադատել ու համադրել այն ամենն, ինչ առկա է այսօր, ինչի ականատասն ենք ու միավորենք հայ ժողովրդի բոլոր առողջ ուժերին՝ նպաստելով աշխարհի բոլոր երկրներում առկա սփյուռքահայության միասնությանը և Հայաստանի Հանրապետության հետ ամուր բարեկամական կապերի ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին «Համահայկական ճակատ» կուսակցությունը կազմակերպել է գիտագործնական համաժողով՝ «Սփյուռքի դերը հայոց պետականության կայացման գործում» խորագրով։ Միջոցառմամը քննարկվում էին Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև արտերկրներում գտնվող հայերի շահերի և քաղաքացիական իրավունքների պաշտպանմանն ուղղված հնարավոր միջոցներ։ Հիմնական հայեցակետերը Սփյուռքի և պատմական հայրենիքի մտերմացումը և Հայաստանի ղեկավարության հետ արդյունավետ փոխգործակցության համար պայմանների ստեղծումը։
«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն