«Տրիբունալի որոշումը կայացնելու մասին»

«Տրիբունալի որոշումը կայացնելու մասին»
3 Հոկտեմբեր, 2024

2024 թվականի հոկտեմբերի 2-ի մամուլի հաղորդագրություն

 

2024 թվականի հոկտեմբերի 2-ին «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը և կուսակցության ակտիվը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հանձնարարությամբ Երևանում անցկացրել են քաղաքական ակցիա՝ Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի որոշումը հրապարակային դարձնելու համար և պահանջել են պատասխանատվության ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին՝ Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները, ինչպես նաև Հայաստանի Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումը խախտելու համար։

Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի որոշումը պաշտոնապես հանձնվել է ստորագրության Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան և Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայություն: Դատախազությունն ու արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել են ընդունել փաստաթուղթը՝ պատճառաբանելով, որ ժամը 18.00-ից հետո չեն աշխատում: Ընդունվել է հաջորդ օրը:

«Համահայկական ճակատ»-ը համապատասխան պաշտոնյաներից պահանջել է ուսումնասիրել իրենց հանձնված փաստաթուղթը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ովքեր դավաճանել են Հայաստանի և հայ ժողովրդի շահերը:

Նույն օրը Հայաստանի Ազգային Հպարտության Տրիբունալի որոշումը փոխանցվել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանին , կոչ անելով միավորել ջանքերը՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Նմանատիպ ուղերձներ կփոխանցվեն նաև ընդդիմադիր ուժերի մյուս առաջնորդներին։

 

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն