2024 թվականի հոկտեմբերի 4-ի մամուլի հաղորդագրություն

2024 թվականի հոկտեմբերի 2-ին «Համահայկական ճակատ» շարժման նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում սոցիալական խնդիրներին։ Թեմայի արդիականությունը պայմանավորված է պետության սոցիալական քաղաքականության ոլորտում Հայաստանի ներկայիս իշխանությունների վտանգավոր ֆորմալիզմով: Նրանց անգործությունը և մարդկանց իրական խնդիրների նկատմամբ պատշաճ ուշադրության բացակայությունը պատճառ է դարձել երկրի բնակչության թվի նվազմանը, մանկական մահացությունների աճին եւ միգրանտների աճող հոսքին։
Կլոր սեղանի շուրջ զրույցի շեշտադրումը կատարեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը: Նրա ելույթն, ըստ էության, ծրագրային բնույթ էր կրում։ Հիմնվելով շարժման փաստաթղթերի դրույթների վրա՝ նա առաջարկեց քննարկել և համակողմանիորեն վերլուծել իր առաջ քաշած սոցիալական նախաձեռնությունները: Տալ նրանց քննադատական գնահատական «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթի» առանցքային գաղափարի գործնական իրականացման հնարավորությունների տեսանկյունից:
«Երկրում պետք է ամուր հիմքեր ստեղծվեն երջանիկ և ապահով մայրության համար։ Դրան կարող են նպաստել մինչև ծննդաբերելը և ծննդաբերելուց հետո արձակուրդների տևողության ավելացումը, կանանց վերարտադրողական և ծննդօգնության մասնագիտացված կենտրոնների ցանցերի զարգացումը։ Անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել մանուկների և մայրերի մահացությունը նվազեցնելու համար: Կարևոր է յուրաքանչյուր երեխայի ծնվելու ժամանակ ավելացնել նպաստների և վճարումների չափը, իսկ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքին պետք է տրվի բնակարան ձեռք բերելու վճարի վկայագիր՝ ելնելով պետության կողմից սահմանված նվազագույն նորմերից և շուկայական գներից:
Պետք է ուսումնասիրել բնակչությանն աջակցելու նպատակով պետական միջոցներից ամենամսյա համալրումով յուրաքանչյուր նորածնի անունով բանկային անձնական հաշիվ բացելու հնարավորությունը, որից երեխան կարող է օգտվել 16 տարին լրանալուց հետո։ Այս վճարների չափը ուղղակիորեն կախված կլինի պետության տնտեսության վիճակից և զարգացումից: Անապահով ընտանիքների երեխաները պետք է անվճար ապահովվեն դպրոցական հագուստով և սննդով: Յուրաքանչյուր երեխա, մինչև չափահաս դառնալը, վաղ տարիքից պետք է ունենա բազմակողմանի, այդ թվում ՝ սպորտային զարգացման հնարավորություններ։ Պետք է դոտացիաներ նախատեսվեն մարզադպրոցների եւ հաստատությունների պարապմունքների համար, ինչը բնակչության մեջ կներմուծի առողջ ապրելակերպի ձգտումը եւ թույլ կտա աճեցնել ֆիզիկապես զարգացած, առողջ սերունդ», - ընդգծել է նա։
Արշակ Կարապետյանն առանձին անդրադարձել է հատկապես կարիքավոր քաղաքացիների և արցախցի փախստականների ապահովման հարցերին. «Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողություններին մասնակցելու արդյունքում աշխատունակությունը կորցրած, վնասվածքի, հիվանդության կամ տարիքի պատճառով հաշմանդամություն ստացած անձանց նյութական ապահովումն առանձին և չափազանց կարևոր թեմա է: Համապատասխան նպաստների և կենսաթոշակների չափերը պետք է գերազանցեն կենսապահովման մակարդակի նվաագույն չափը»:
«Իշխանությունների կողմից հայ ժողովրդի շահերին դավաճանելու պատճառով Արցախի բնակիչները ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել են կացարանից և ապրուստի միջոցներից։ Արցախցիներին անհրաժեշտ է ապահովել նպաստներով և փաստաթղթերով հաստատել նրանց Հայաստանում գտնվելու օրինականությունը, որպեսզի նրանք և իրենց երեխաները ունենան լեգիտիմ և հավասար իրավունքներ մեր պետության բնակիչների հետ, կրթության և արտոնությունների հավասար հասանելիություն: Կարևոր է փախստականներին աշխատանքի տեղավորելը։ Մարդկանց մոտ եկամտի օրինական աղբյուրների բացակայությունը նրանց դրդում է հանցագործության և հրահրում վտանգավոր իրավախախտումների աճի», - հավելել է շարժման առաջնորդը։
«Ակնհայտ է, որ այդ բոլոր խնդիրները միանգամից չեն կարող լուծվել։ Երկար տարիների աշխատանք է պահանջվում, բայց այս կարևորագույն հարցում Հայաստանի բնակչությունը պետք է ամեն օր առաջընթաց տեսնի», - եզրափակել է Արշակ Կարապետյանը։
Բնագիտության փորձագետ Արմեն Սահակյանցն ուշադրության է հրավիրել Հայաստանում ժողովրդագրական խնդիրների, ինչպես նաև դեպի քաղաքներ գյուղացիների արտագաղթի վրա: «Մեր երկրի քաղաքային բնակչությունը մոտենում է երկու միլիոնի, որից ավելի քան մեկ միլիոնն ապրում է մայրաքաղաքում։ Վերջին երկու տարվա ընթացքում իշխանությունների կողմից ցուցադրված իբր թե համարյա երկու հարյուր հազարանոց աճը, հիմնականում քաղաքային բնակչության թվով, ձևավորվել է 2022 թվականից վերաբնակիչների և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո արցախցի փախստականների շնորհիվ։ Ծնելիությունը կայուն նվազման միտում է ձեռք բերել։ Ամուսնությունների թիվը նույնպես նվազում է»,- նշել է նա։
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայաստանը վերջին երկու տարում վատթարացրել է մանկական և մայրական մահացության ցուցանիշները՝ 2022թ.-ի 104-րդ տեղից 2024 թվականին իջնելով 108-ի։ Հիմնական պատճառը, ըստ զեկուցողի, պետական բժշկական ապահովման համակարգի նկատմամբ իշխանությունների անբավարար ուշադրությունն է, սոցիալական ապահովության ցածր արդյունավետությունը և քաղաքացիների կենցաղային անկայունությունը: Այս ամենը հանգեցնում է հայերի զանգվածային արտագաղթի՝ ավելի լավ կյանք փնտրելու համար։ «Այս իրավիճակը կհանգեցնի նրան, որ արդեն առաջիկա տարիներին Հայաստանի բնակչությունը կնվազի առնվազն կես միլիոնով»,- եզրափակել է փորձագետը:
Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի փոխնախագահ, «Ռուսաստան-Հայաստան.Ինֆո» պորտալի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանըշեշտը դրել է պետական առողջապահական համակարգի կատարելագործման, զանգվածային վարակիչ հիվանդությունների կանխարգելման, անվճար պատվաստումների լայն ներդրման և համընդհանուր պարտադիր դիսպանսերիզացիայի կազմակերպման անհրաժեշտության վրա: «Առաջնահերթ պետք է լինի հեշտ հասանելի և թափանցիկ բժշկական ապահովման համակարգը։ Մեր երկրի քաղաքացիները չպետք է հերթերի մեջ նստեն և իշխանություններից խնդրեն այն, ինչն իրենց հասանելի է օրենքով», - ընդգծել է նա։
Արամ Խաչատրյանն առանձին անդրադարձել է բնակչության հատկապես կարիքավոր հատվածին և հաշմանդամություն ունեցող անձանց հասցեական արտոնություններ տրամադրելու խնդրին. «Հայաստանի այդ քաղաքացիները չպետք է զրկվեն պետության ուշադրությունից և չպետք է անընդհատ հիշեցնեն իրենց մասին՝ իրենց իրավունքներն իրականացնելու համար: Կարիքավորների և արտոնություն ունեցողների հաշվառման միասնական բազայով ապահովված սոցիալական ծառայությունների ճիշտ և բարեխիղճ աշխատանքը թույլ կտա արդյունավետորեն լուծել այս խնդիրը»:
Ելույթի վերջում Արամ Խաչատրյանը մեջբերել է Համահայկական ճակատ շարժման ծրագրի դրույթը և առաջնորդի խոսքը. «Պետական անվճար, բարձր որակավորում ունեցող բուժսպասարկումը պետք է հասանելի դառնա բոլորի համար։ Յուրաքանչյուրիս առողջությունը՝ ազգի առողջությունն է»։
Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը նախատեսում է լիարժեք անվճար պետական բժշկական ապահովագրության ներդրում՝ համալրված տարածաշրջանային համապատասխան ծրագրերով, հատկապես կարիքավոր քաղաքացիներին անվճար կենսական անհրաժեշտ դեղորայքով ապահովում, հետվիրահատական սպասարկման և վերականգնողական օգնության պետական դոտացիաներ:
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Ռոշչինը բարձր է գնահատել շարժման առաջնորդի և «Համահայկական ճակատ» կուսակցության նախաձեռնությունը, նշել է «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթի» ընդունման կարևորությունն ու արդիականությունը, այդ թվում ՝ Ռուսաստանի համար: Նա խոսել է Ռուսաստանում գործող սոցիալական ծրագրերի և ծառայությունների մասին, որոնց արդյունավետ գործունեությունը կարող է դիտարկվել որպես Հայաստանի նկատմամբ կիրառելի դրական փորձ: Օտար երկրներում նմանատիպ սոցիալական մեխանիզմների օրինակներ է բերել։ Միևնույն ժամանակ Ալեքսեյ Ռոշչինը քննադատական մոտեցում է ցուցաբերել այս գաղափարի իրականացումն ապահովելու Հայաստանի տնտեսության իրական հնարավորությունների գնահատման հարցում և ուշադրության է հրավիրել առաջարկվող միջոցառումների փաթեթի փուլային իրականացման վերաբերյալ Արշակ Կարապետյանի հիմնավոր դիրքորոշման վրա։
Եզրափակիչ խոսքում Շարժման առաջնորդն առաջարկել է Հայաստանի բնակչության հետ սկսել լայն քննարկում սոցիալական ամենահրատապ և սուր խնդիրների շուրջ՝ նպատակ ունենալով օբյեկտիվորեն հաշվի առնել և մշակել բնակչությանն օգնելու արդյունավետ միջոցներ:
«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն