Վաշինգտոնը լինելու է Հարավային Կովկասում լարվածության նոր փուլի գլխավոր նախաձեռնողն ու շահառուն

Հարավային Կովկասը նոր, ավելի լայնածավալ հակամարտության շեմին է։ Ադրբեջանը ցուցադրում է, որ պատրաստ է ուժային ճանապարհով լուծել Հայաստանի հետ իր վաղեմի վեճերը։ Նրա թիկունքում կանգնած է Անկարան, որը լիովին կիսում է Բաքվի՝ Սյունիքով արտատարածքային միջանցք բացելու ձգտումը։ Թուրանյան նախագծին դիմադրում է Իրանը, որի դիրքը տարածաշրջանում սահմանների անձեռնմխելիությունն ու առկա ստատուս քվոյն պահպանելու հարցում անդրդվելի է։ Ռուսաստանը կենտրոնացած է Հատուկ ռազմական գործողության խնդիրների լուծման վրա, թեկուզև դիվանագիտական ջանքեր է գործադրում՝ իր կենսական շահերի գոտում նոր լարվածություն կանխելու նպատակով։
Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանի իշխանությունը բավականին անհաջող ձևով փորձում է երկու ուժերի միջև հավասարակշռություն պահպանել, սակայն գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Նման դիրքորոշումը հանգեցրել է ոչ միայն բազմաթիվ, այդ թվում՝ տարածքային զիջումների, այլև երկրի գոյատևման ակնհայտ սպառնալիքների։ Սահմանադրությունը փոխելու՝ արտասահմանից հնչած պահանջը ապացուցում է, որ երկրի ինքնիշխանությունը հարցականի տակ է։ Ըստ հայ բազմաթիվ փորձագետների գնահատականների, իշխող վարչախումբը դրան համաձայն է։ Այդ մասին է վկայում ԱՄՆ նախագահի՝ օրերս ստացած և Երևանում հավանության արժանացած ուղերձը Հայաստանի վարչապետին, որտեղ ասվում է, թե մինչև 2024 թվականի վերջ կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել Բաքվի հետ՝ վերջինիս պայմաններով։ Ի դեպ, նույն ցանկությունն է հայտնել նաև Գերմանիան։
Հարավային Կովկասում պատերազմի մեկնարկի կոնկրետ ժամկետները նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, որը 2024 թվականի նոյեմբերը միանշանակ անվանել է «հայ-ադրբեջանական կայուն խաղաղության» հասնելու ժամանակ։ Որտեղի՞ց նման ճշգրտություն և վստահություն: Ըստ ամենայնի, Լոնդոնում արդեն որոշել են հակամարտության պարամետրերը, և Հայաստանի վարչապետը դրա համար պատրվակ է պատրաստում։ Բրիտանիայի ընտրած ժամկետը չափազանց բարենպաստ պայմաններ է ստեղծում Թուրքիայի և Ադրբեջանի համար, որոնք տարված են թյուրքական աշխարհը վերամիավորելու գաղափարով։
Հարավային Կովկասում հերթական անգամ կբախվեն Օսմանյան և Պարսկական կայսրությունների շահերը, իսկ դրանց ճակատագիրը որոշելու է Ամերիկան։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես պետություն, և հայերը կրկնելու են դարավոր տխուր փորձը։ Իրանը կկորցնի արևմտյան, իսկ Թուրքիան՝ արևելյան տարածքներ։ Ստեղծվելու է «անկախ» Քրդստան։ Տարածաշրջանը հայտնվելու է խավարի և քաոսի մեջ։ Արդյո՞ք Հայաստանի իշխող վերնախավը գիտակցում է իր գործողությունների հետևանքները։ Ըստ երևույթին՝ այո, բայց արտաքին գործընկերները թույլ չեն տալիս շեղվել վիճակված աննախանձելի ճակատագրից։
Ամերիկան լուծում է իր խնդիրները։ ԱՄՆ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկիրը փաստացի ղեկավարում է արդյունաբերական խոշորագույն կորպորացիաների ներկայացուցիչների միավորում։ Զենք արտադրողների հզոր լոբբին ստիպում է կառավարությանը բազմամիլիարդանոց ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ 2023 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի արտաքին պարտքը աճել է 230 մլրդ դոլարով՝ հասնելով 1,9 տրլն դոլարի։ Համեմատության համար նշենք, որ այդ թիվը համարյա կազմում է Հայաստանի 100 տարեկան բյուջե։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե Ամերիկայի տնտեսությունը տուժում է դրանից։ Սակայն դա այդքան ել ճիշտ չէ: Անշուշտ, պետական հսկա պարտքը և բյուջեի պակասուրդը կհանգեցնեն սոցիալական ոլորտի ֆինանսավորման կրճատմանը և բացասաբար կանդրադառնան ներդրումային միջավայրի վրա, բայց նույնիսկ դա ձեռնտու է ԱՄՆ-ում որոշ շրջանակների։
ԱՄՆ-ը ապրում են հնարավորություններից վեր՝ բարդելով ֆինանսական բեռը իրենց եվրոպական գաղութների վրա: Ինչպես ցույց է տալիս փորձը, Ամերիկան անընդհատ ստիպում է ՆԱՏՕ-ի իր «կրտսեր գործընկերներին» զենք և զինամթերք փոխանցել Ուկրաինային: Դատարկվող զինանոցները կհամալրվեն ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրից նոր գնումների միջոցով։ Այսպիսով, ամերիկյան տնտեսությանը ոչինչ չի սպառնում: Այն շարունակում է կանոնավոր աշխատել, իսկ լճացած օկուպացված Եվրոպան հնազանդորեն հետևում է ԱՄՆ-ի հրահանգներին: Արդյունքում, ԵՄ-ն այսօր մտահոգված է Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ ներքաշվելու հավանականությամբ, և նրան քիչ է հետաքրքրում Եվրոպայի վրա հույսեր դնող Հայաստանի անվտանգությունը:
Ռուսաստանին ամեն կերպ թուլացնելու անառողջ ցանկությունը դրդում է անգլոսաքսոնական գաղափարախոսներին տարբերակներ փնտրել երկրորդ՝ «Կովկասյան ճակատ» բացելու համար, որպեսզի հնարավորինս շատ թուլացնել Մոսկվայի դիրքը և նրա ռեսուրսների մի մասը տեղափոխել Հարավային Կովկաս։ Բայց նրանց ծրագրերը չեն նախատեսում անմիջական մասնակցություն ռազմական գործողություններին։ Դա միանշանակ ապացուցում է Ուկրաինան։ Այսինքն՝ հայերը, իրանցիները, ադրբեջանցիները և թուրքերը պետք է իրենց կյանքը տան ԱՄՆ-ի շահերի համար։ Իսկ պատմական փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանում կայուն հավասարակշռությունն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։
Ալեքսեյ Ռոշչին, քաղաքագետ