Հայաստանի սովետական սպաների միության նախագահ Աշոտ Պապյանի ելույթը

Հայաստանի սովետական սպաների միության նախագահ 
Աշոտ Պապյանի ելույթը
30 Հոկտեմբեր, 2024

Ընկեր՛ սպաներ։

Հայաստանի սովետական ​​սպաների միության կենտրոնական կոմիտեն ողջունում է ՍՍՄՄ Կենտգործկոմի 6-րդ լիագումարի բոլոր մասնակիցներին և մաղթում արդյունավետ աշխատանք։

Իմ զեկույցում կփորձեմ համառոտ անդրադառնալ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի կարևորագույն հայեցակետերին, գնահատական տալ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին՝ սկսած 2018 թվականի փետրվարից, այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից», մինչ օրս։

1990 թվականին Հայաստանում իշխանության բերեցին լեզվաբան, արխիվագետ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Մարդ, ով օգտագործում էր Լեռնային Ղարաբաղի անկախության կարգախոսը, ինչի շնորհիվ և ընտրվեց ժողովրդի կողմից։ Կառավարման 8 տարիների ընթացքում նա իր թիմի հետ միասին քանդեց Հայաստանի տնտեսությունը։ Բուռն ծաղկեց կոռուպցիան, խորհրդային տարիներին կառուցված բոլոր գործարաններն ու ձեռնարկությունները սեփականաշնորհվեցին սիմվոլիկ գներով։ Դառնալով Հայաստանի նախագահ՝ նա մոռացել է իր բոլոր նախընտրական կարգախոսները, քանի որ հրապուրվել է թուրքերի ու անգլոսաքսոնների դրամական առաջարկներով։

1998 թվականին իշխանության եկավ Ռոբերտ Քոչարյանը, որին հայ հասարակությունը հակասական էր ընկալում՝ մեծ մասամբ Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերի շնորհիվ։ Բայց հանուն արդարության պետք է նշել, որ Քոչարյանի օրոք ակտիվ կերպով զարգանում էին ռուս-հայկական հարաբերությունները, և Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկվում էր միջազգային ամենաբարձր մակարդակում։

2009 թվականին Հայաստանի նախագահ է դարձել Սերժ Սարգսյանը՝ կոմերիտմիության առաջնորդ, ով ակտիվ աշխատել է Ղարաբաղի պաշտպանության կոմիտեում։ Բայց նա՝ իր փեսաի հետ միասին փորձում էր մտերմանալ Արևմուտքի հետ՝ հարաբերություններում հավասարակշռություն պահպանելու նպատակով: 2015 թվականին փոփոխություններ արվեցին Հայաստանի Սահմանադրությունում, և երկիրը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի առաջադրելու իր թեկնածությունը երրորդ անգամ։ Սակայն 2018 թվականի սկզբին նա մտափոխվեց և փորձեց նորից ընտրվել։ Այս ամենը խթան դարձավ նախապատրաստած դժգոհ զանգվածների համար, որոնք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խարխլեցին իրավիճակը Հայաստանում։ Նույն թվականի գարնանը Սորոսի հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում սկսվեցին զանգվածային ցույցեր։ Իբրև ժողովրդի ճնշման տակ, իսկ իրականում՝ Փաշինյանի հետ համաձայնության գալով, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Ասելով, որ ինքը սխալ է, Սարգսյանը դրանով իսկ սկիզբ դրեց թերուս լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Արևմտյան թելադրողները հիացած էին, քանի որ իրականացավ հայ ժողովրդի լիակատար ոչնչացման և Հարավային Կովկասը ռուսական ազդեցությունից դուրս բերման նրանց դարավոր երազանքը։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ալիևի և Փաշինյանի պայմանավորվածությամբ Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմ է ծավալվել՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու նպատակով։ Այս կեղծ պատերազմում Ադրբեջանին աջակցեցին Թուրքիան, Իսրայելը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Բրիտանիան՝ չհաշված Մերձավոր Արևելքի հազարավոր վարձկաններին։ Միայն Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, անկեղծ և կոնկրետ առաջարկներով երկու անգամ դիմեց կողմերին՝ պատերազմը դադարեցնելու նպատակով։ Բայց Փաշինյանը մերժեց այդ առաջարկները, քանի որ նրա նպատակը պատերազմն ու ԼՂՀ-ի հանձնումն էր, ընորում այդ ամենում նա մեղադրեց Ռուսաստանին։

Պատերազմը տևեց 44 օր։ Զոհվեցին ավելի քան 5000 հայ երիտասարդներ, ովքեր հերոսաբար պաշտպանում էին հայրենիքը։ Բայց նրանք չկարողացան կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, քանի որ Հայաստանն օգնություն չտրամադրեց։ Դրանով իսկ խախտվել է ՀՀ Սահմանադրության կետը, ըստ որի Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։

Ինչո՞ւ պարտվեցինք։ Հայաստանից օգնություն չեղավ։ Լեռնային Ղարաբաղի ողջ բարձրագույն ղեկավարությունը և հրամանատարական կազմը վարձակալված էին Թուրքիայի և Արևմուտքի հետախուզական ծառայությունների կողմից։ Լրատվամիջոցները ապատեղեկացնում էին ՀՀ քաղաքացիներին՝ 44 օր ասելով, թե մենք հաղթում ենք, ընդհուպ մինչև նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը, երբ բացահայտվեց ճշմարտությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, եռակողմ հրադադարի պայմանագիրը ստորագրելուց հետո, Ադրբեջանը դարձավ հաղթող կողմ։ Փաշինյանի օգնությամբ, ով առանց պայքարի հանձնեց Քելբաջարն ու Լաչինի միջանցքը, Ադրբեջանը շրջափակեց Արցախը՝ կտրելով այն Հայաստանից։ 9 ամսից ավելի արցախցիները մնացին շրջափակման մեջ՝ առանց հացի, դեղորայքի, առանց արտաքին որևէ օգնության։ Երբ ավելի քան 120 000 արցախցիներ լքեցին իրենց պատմական հողը, պարզվեց, որ Արցախի տարածքում մնացել էր մեկուկես միլիարդ դոլարի սպառազինություն, պահեստները լի էին սննդամթերքով ու դեղորայքով, իսկ Արցախի ղեկավարությունը հաջողությամբ վաճառեց ադրբեջանցիներին հիդրոէլեկտրակայաններն ու հյուրանոցները։

Ներկայիս կառավարությունը ձգտում է Հայաստանը դարձնել ՆԱՏՕ-ի հարավային թև։ Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ի և Հայաստանի ղեկավարության միջև կան մի շարք պայմանավորվածություններ. Հայաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի ավիաբազաների կառուցմանը և հակաօդային պաշտպանության ուժերի տեղակայմանը, պատրաստակամություն է հայտնել ընդունել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի անձնակազմը, ներառյալ ցամաքային, օդային և հատուկ ստորաբաժանումներ, որոշված է ստեղծել լեռնային հրաձգային զորքերի ուսումնական կենտրոն, որի անվան տակ Հայաստանի տարածքում մշտապես կտեղադրվեն ՆԱՏՕ-ի զորքերը։

2024 թվականի սեպտեմբերի 25-ին Ազգային Հպարտության Տրիբունալը, որը ստեղծվել է ՀՀ ՊՆ նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ, որոշում է կայացրել՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դավաճանական և հակահայկական քաղաքականության վերաբերյալ։

Հայաստանի ՍՍՄ ԿԿ-ն լիովին սատարում է այս որոշմանը, ինչպես նաև «Համահայկական ճակատ» հայրենասիրական շարժումը, որին և միանում է։

Շնորհակալություն ուշադրության համար։