ԱՄՆ-ը Վրաստանին ժողովրդավարության դաս տվեց։ Հաջորդը Հայաստանն է
Պաշտոնական Վաշինգտոնի արձագանքը Վրաստանում ժողովրդավարական ընտրությունների արդյունքներին, թեև կանխատեսելի էր, այնուամենայնիվ, բավականին անսպասելի։ Նման հիստերիա (այլ կերպ դժվար է դա անվանել) վաղուց չի եղել: Վրաստանի ընտրողներին միանշանակ ասվել է, որ եթե իրենց ընտրությունը չհամապատասխանի Վաշինգտոնի ակնկալիքներին, այն միշտ սխալ է լինենու։ Ավելին, հնչեցին բացահայտ սպառնալիքներ՝ եթե Թբիլիսին հանկարծ շեղվի եվրոպամետ հետագծից։
Մի պահ մտքովս անցավ՝ միգուցե Սպիտակ տանը իրենց Ջորջիան շփոթել են կովկասյանի հետ՞։ Դա նրանց հետ հաճախ է պատահում, օրինակ՝ 2008 թվականի օգոստոսին, երբ Սահակաշվիլին պատերազմ սկսեց Հարավային Օսիայի դեմ։ Որոշ ամերիկյան հեռուստաալիքներ հաղորդումներ էին տարածում ԱՄՆ նահանգին Ռուսաստանի հարձակման մասին։ Իսկ հատկապես հետաքրքիրն այն է, որ հեռուստադիտողներից շատերը հավատացին ու սարսափեցին։
Պատրանքներից անցնենք իրականությանը։ Տեղի ունեցած ընտրությունները բացառապես Վրաստանի ներքին գործն են։ Դրանք ընթանում էին բավականին ժողովրդավարական ձևով։ Իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը վստահաբար առաջ է անցել ընդդիմադիր ուժերից, ինչը ոչ թե վկայում է վարչական ռեսուրսի շահագործման մասին, այլ ապացուցում է, որ ընդդիմությունը միավորվելու բացարձակ ունակ չէ։
Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող օտարերկրյա քաղաքացին ընտրությունները կեղծված է անվանել և ընդդիմությանը բողոքի ցույցերի դուրս գալու կոչ արել։ Այսինքն՝ երկրի նախագահը ոգեշնչում է ժողովրդին պետական հեղաշրջում կատարել։ Ինչու՞: Այն պատճառով միայն, որ Վրաստանի խորհրդարանը նայեց դեպի Ռուսաստանի կողմ և համարձակվեց ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենք, որը նույնանման ամերիկյան օրենքի պատճեն է։ Quod licet Iovi, non licet bovi․ «Այն, ինչ թույլատրվում է Յուպիտերին, չի թույլատրվում ցուլին»:
Միևնույն ժամանակ Հայաստանի բնակչությունը և գործարար շրջանակները լրջորեն մտահոգված են իրադարձությունների հնարավոր զարգացումներով հարևան երկրում, որի տարածքով է անցնում արտաքին առևտրաշրջանառության գրեթե 70 %։ Չենք կարող ուշադրություն չդարձնել այն փաստին, որ նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման Միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Իր հերթին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց մանդատը երկարաձգելու և Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու մտադրության մասին։ Եվրոպացիները բարձր են գնահատել այս պատրաստակամությունը. «Քաղաքացիական հասարակության հետ մեր համագործակցության ամրապնդումը չափազանց կարևոր է», - ասվում է ԵՄ առաքելության պատասխան հայտարարության մեջ: Ընդգծենք՝ խոսքը քաղաքացիական հասարակության մասին է, այլ ոչ թե Հայաստանի անվտանգության, որն այս առաքելության էությունն է: Անկեղծ ասած, սա հեշտ չէ ըմբռնել:
Այժմ կարելի է վստահորեն կանխատեսել Հայաստանում իրադարձությունների զարգացման սցենարը, եթե ԵՄ անդամակցելու և ՀՀ Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները հանկարծ չհամընկնեն վարչապետի արտասահմանյան ղեկավարների ակնկալիքների հետ։ Ինչպես և արվեց Վրաստանում, ժողովրդի կամքը սխալ կանվանեն, իսկ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը Ազգային հպարտության տրիբունալի կողմից զրկված է իրեն հայ անվանելու և հայ ժողովրդի անունից խոսելու իրավունքից, պետական հեղաշրջման կոչ է անելու։ Նա օրենքի նկատմամբ արհամարհանք ցուցաբերելու մեծ փորձ ունի։ Եվ այդ ամենը՝ ի ուրախություն Հայաստանի թշնամիներին։
Անկասկած, ի վերջո վրաց և հայ ժողովուրդների բոլոր դժբախտությունների մեղքը դրվելու է Ռուսաստանի վրա։ «Միասնական» Արևմուտքն արդեն ինտենսիվ կերպով անհրաժեշտ հիմքեր է պարարտանում՝ իր կողմից իրականացվող «ՀակաՌուսաստան» նախագծի շրջանակներում։
Արմեն Սահակյանց
Հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային հպարտության տրիբունալը որոշում է կայացրել վարչապետի կողմից ՀՀ Սահմանադրության և օրենքնեի խախտման փաստերի վերաբերյալ։ Որոշումը հայտնվել է Հայաստանի իշխանության բոլոր մարմիններին։