2024 թվականի հոկտեմբերի 31-ի ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի հոկտեմբերի 29-ին կազմակերպել էր կլոր սեղան՝ «Հայաստանի քաղաքացու միասնական սոցիալական փաթեթը» թեմայով: Միջոցառման գլխավոր խնդիրն էր իշխանությունների սոցիալական քաղաքականության օբյեկտիվ գնահատումը, թերությունների վերհանումն ու դրանց վերացման ուղիների որոնումը՝ ի շահ հայ ժողովրդի։
Կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանն ընդգծել է, որ «Համահայկական ճակատ»-ի ծրագրային նախաձեռնություններն ուղղված են հայոց պետականությունը պահպանելուն և ամրապնդելուն, արտաքին ու ներքին անվտանգության ապահովմանը և երկրի սոցիալ-իրավական առաջընթացի զարգացման համար պայմանների ստեղծմանը:
«Համահայկական ճակատ» կուսակցության աշխատակազմի ղեկավար Անահիտ Հակոբյանն անդրադարձել է մի շատ կարևոր թեմայի՝ արցախցի փախստականներին: Իր ելույթում նա ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի բնակիչներին չի ապահովում կացարանով և աշխատանքով: Պետության անտարբերությունը հանգեցնում է նրան, որ շատ փախստականներ Հայաստանից մեկնում են այլ երկրներ՝ ավելի լավ կյանք փնտրելու նպատակով։
«Համահայկական ճակատ» կուսակցության և շարժման մամուլի քարտուղար Աննա Ղուկասյանը, պատմել է բնակարանային ֆոնդի հրատապ խնդիրների և դրա նկատմամբ ժամանակակից նորմատիվ-իրավական պահանջների ձևակերպման անհրաժեշտության մասին, ինչպես հարմարավետության, այնպես էլ անվտանգության տեսանկյունից:
Կուսակցության Խորհրդի անդամ Նաիրա Գևորգյանն իր ելույթը նվիրել է ժողովրդագրական իրավիճակին: Նա փաստել է, որ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունը 3,6 միլիոնից նվազել է մինչև 3 միլիոն: Հնչել են կոնկրետ առաջարկներ նորածիններին սոցիալական օգնություն և բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:
Կուսակցության վերստուգիչ խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանն ուշադրություն է դարձրել երիտասարդության հայրենասիրական դաստիարակության, կրթության ոլորտի մատչելիության և hանրապետության շարունակական զարգացման համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման թեմային:
Կուսակցության վերստուգիչ խորհրդի անդամ Արմեն Սահակյանն իր ելույթը կենտրոնացրել է «Համահայկական ճակատ»-ի կողմից նախատեսվող սոցիալական ծրագրերի ապահովման նյութա-ֆինանսական ասպեկտների, ինչպես նաև ֆինանսավարկային և հարկային համակարգերի առանձնահատկությունների վրա:
Կուսակցության խորհրդի անդամ Սերգո Մուրադյանն ուշադրությունը հրավիրել է Հայաստանի Հանրապետության բարգավաճման համար ժողովրդի նյութական բարեկեցության աճի կարեւորության և նշանակության վրա: Առանձին բարձրացրել է սոցիալական անհավասարության հաղթահարման հարցերը։
Կուսակցության խորհրդի անդամ Ռուզաննա Բաբաջանյանը ընդգծել է համալիր բժշկության համակարգի, մայրության և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության թերություններն ու զարգացման հեռանկարները:
Կլոր սեղանի մասնակիցների առաջարկները մանրամասն կուսումնասիրվեն: Սոցիոլոգիայի, տնտեսագիտության և ֆինանսների ոլորտի մասնագետների հետ միասին վերլուծվել են առաջարկվող միջոցառումների օբյեկտիվությունն ու իրատեսությունը, ինչը հաշվի կառնվի «Համահայկական ճակատ» շարժման ծրագիրը ճշգրտելիս: Բազմակողմանիորեն չմտածված, ոչնչով չհիմնավորված և ժողովրդին տրված անիրագործելի պոպուլիստական խոստումները կուսակցությունն անընդունելի է համարում։
Կլոր սեղանի ամբողջական ելույթը տես հետևյալ հղումով ՀՀ քաղաքացու սոցիալական փաթեթը. ՀՃԿ-ն կլոր սեղան-քննարկում անցկացրեց - YouTube
«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն