Հայաստանի կառավարությունը հստակ տանում է երկիրը դեպի տնտեսական ճգնաժամ. «Հաջողության» պատմություն

Հայաստանի կառավարությունը հստակ տանում է երկիրը դեպի տնտեսական ճգնաժամ. «Հաջողության» պատմություն
5 Նոյեմբեր, 2024
Արմեն Սահակյանց

Փաշինյանի վարչախումբը պատրանքների մեջ է՝ Հայաստանում տնտեսական հաջողություններ հռչակելով։ Շատերը կարծում են, որ դա իրոք այդպես է։ Սակայն դա մակերեսային տեսակետ է: Իրականությունը շատ ավելի լուրջ է, և ահա թե ինչու։

Տարբեր պատճառներով Հայաստանի իշխանության վարկանիշը շատ է ընկել։ Վարչապետն ու նրա հանցախումբը դառնալու են սև բիծ Հայաստանի պատմության մեջ, բայց նրանց պլաններն այլ բան են ներառում։ Հնարամիտ խաբեբայության մեջ վարպետացած Փաշինյանն արդեն մշակել է հայ ժողովրդի «փրկչի» վերածվելու ծրագիր։

Թեպետ իշխանությունն աննախադեպ տնտեսական աճ է հայտարարում, Հայաստանը շատ շուտով կբախվի ճգնաժամին ու բնակչության կտրուկ աղքատացմանը։ Բայց այդ ամենը  պետք է սկսվի միայն Փաշինյանի պաշտոնաթող լինելուց հետո։ Այդ նպատակով նրա արևմտյան հովանավորները առատաձեռն վարկեր են տրամադրելու իրենց դրածոյին։

Նոր կառավորությոնն անմիջապես կբախվի ֆինանսական համակարգի փլուզմանը, բյուջեի հսկայական պակասուրդի, արդյունաբերության լճացմանը, հիփոթեքային ճգնաժամի և բազմաթիվ այլ խնդիրների։ Նույնիսկ ամենախելացի վարչապետը դժվար թե կարողանա հաղթահարել դրանք առանց արտաքին, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի աջակցության: Հենց այդ ժամանակ նորից կհայտնվի «փրկիչը»։ Ասելով ՝«Միայն իմ օրօք դուք լավ ապրեցիք, և միայն ես կարող եմ արդյունավետ կառավարել երկիրը», նա կկատարի հերթական հեղաշրջում և կզբաղեցնի նույն պաշտոնը։

Հեղաշրջում կազմակերպելու համար ֆինանսական լուրջ միջոցներ են հարկավոր։ Իհարկե, զգալի մի մաս կտրամադրեն արտասահմանյան թելադրողները։ Բայց պետք է բացել նաև սեփական խնայատուփը, որը Փաշինյանը և իր կողմնակիցները լցնում են այսօր։ Ինչի՞ վրա է հիմնված այս կարծիքը։ Դատե՛ք ինքներդ։

Հայաստանում պաշտոնապես հայտարարված տնտեսական աճը գերազանցում է բոլոր ռեկորդներ, որոնք նույնիսկ արդյունաբերական խոշորագույն ընկերությունների հնարավորություններից վեր են։ Սա պետք է նշանակի, որ երկրի բյուջեն արդյունավետ կատարվում և պարբերաբար համալրվում է։ Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ է պետությունը հերթական անգամ վարկ վերցնում «բյուջեի աջակցության համար»։ Պատճառը պարզ է՝ ծախսերը գերազանցում են եկամուտը։ Իսկ ի՞նչ եկամուտ կա Հայաստանում։

Այս համատեքստում զարմացնում է Փաշինյանի «տնտեսագետների» պրիմիտիվ մտածողությունը։ Չգիտես ինչու, նրանք կարծում են, որ Հայաստանի ժողովուրդը ոչ այլ ինչ է, քան ոչխարների մի հոտ, որին կարելի է ամեն ինչ ուտեցնել։ Այս «տնտեսական մտքի հսկաները» առանց վարանելու հրապարակեցին հարկեր հավաքելու գործում իրենց հաջողությունները։ Իսկ ինչպիսինն է իրական պատկերը՞։

2024 թվականի հոկտեմբերի 28-ին Sputnik տեղեկատվական միջոցը, վկայակոչելով Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի հաղորդագրությունը, հրապարակել է 10 խոշորագույն հարկատուների ցանկը։ Առաջատարը, անկասկած, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 215,6 մլն ԱՄՆ դոլար (ծանուցում․ այստեղ և ստորև թվերը ներկայացված են դոլարի համարժեքով)։ Նրան հաջորդում են․ «Mobile Center Art» սմարթֆոնների դիստրիբյուտոր՝ 126,6 մլն ԱՄՆ դոլար, «Գրանդ Տոբակո» գործարան՝ 102,5 մլն ԱՄՆ դոլար, «Գազպրոմ Արմենիա»՝ 93,6 մլն ԱՄՆ դոլար, «Պրեթի Ուեյ» առևտրային ցանց՝ 72,1 մլն ԱՄՆ դոլար, «Ամերիաբանկ»՝ 52,7 մլն ԱՄՆ դոլար, նավթամթերքի դիստրիբյուտոր CPS՝ 45,4 մլն ԱՄՆ դոլար, ծխախոտի արտադրանքի դիստրիբյուտոր «Ֆիլիպ Մորիս Արմենիա»՝ 37,9 մլն ԱՄՆ դոլար, բջջային օպերատոր Viva Armenia՝ 37,4 մլն ԱՄՆ դոլար և վերջապես, «Սիթի» առևտրային կոնցեռն՝ 35,9 մլն ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ, հազար խոշոր հարկատուները 2024 թվականի 9 ամիսներին վճարել են 3,4 մլրդ ԱՄՆ դոլար (մոտ 2,8 մլրդ ԱՄՆ դոլար հարկեր և 590 մլն ԱՄՆ դոլար մաքսատուրքեր)։ Ինչու՞ ենք բերում այս ձանձրալի մանրամասներ:

Ուշադրություն դարձրեք․ խոշոր հարկատուների տասնյակում ընդամենը մեկ հանքարդյունաբերական ձեռնարկություն է և ոչ մի լուրջ արտադրություն։ Փաստորեն, Հայաստանի երբեմնի հզոր արդյունաբերական ոլորտը դե ֆակտո դադարել է գոյություն ունենալ, և նոր՝ 2025 ֆինանսական տարում ներդրումներ այդ ոլորտում չեն նախատեսվում։ Բացի այդ, հարկատուների 90 % դիստրիբյուտորներ և վերարտահանողներ են, այսինքն՝ միջնորդներ ու սպեկուլյանտներ։ Մեկ ուրիշ հարց է ծագում՝ որտեղի՞ց են այս հսկայական եկամուտները։ Մենք պատասխանում ենք՝  ուռճացված սպառողական գներից։ Եկամուտների աղբյուրն ավելացված արժեքն է՝ գնման ծախսերի և վաճառքի հասույթի տարբերությունը: Այսինքն՝ վաճառքի անհիմն ուռճացած գները։

Տարօրինակ է, բայց հարկատուների առաջին տասնյակում չկան թանկարժեք քարերով և մետաղներով զբաղվող ընկերություններ, որոնք անձամբ վերահսկում է Փաշինյանը։ Համեմատենք հարկերի և շրջանառության ցուցանիշները այս ոլորտում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Հայաստանից արտահանվել է 1,8 մլրդ դոլարի ոսկի և 589 մլն դոլարի ադամանդ։ 2024 թվականի առաջին եռամսյակում նույն ցուցանիշները կազմել են 2,5 մլրդ ԱՄՆ դոլար և 185 մլն ԱՄՆ դոլար համապատասխան։ Հայ փորձագետների գնահատմամբ՝ առաջին կիսամյակում ռուսական ոսկու վերարտահանումը գերազանցել է 4 մլրդ դոլարը։ 2023 թվականին նույն տեմպերով աճել է ադամանդի ներմուծումը Ռուսաստանից, իսկ Հայաստանն արտահանել է ադամանդ 30 անգամ ավելի շատ, քան արտադրել։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նման շահութաբեր բիզնեսից ստացված եկամուտը։

Նախատեսվում էր, որ Հայաստանի 2024 թվականի պետ​​բյուջեի եկամտային մասը կկազմի 6,7 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ծախսայինը՝ 7,8 մլրդ ԱՄՆ դոլար։ ​​2024 թվականին պետական ​​պարտքը կազմում էր բյուջեի 49,8 %, իսկ 2025 թվականին այն կհասնի 53,5 %՝ չհաշված դրա վերակառուցման հետ կապված գործողություններ։ 2025 թվականի պետբյուջեի նախագծում պակասուրդը կազմում է մոտ 1,245 մլրդ ԱՄՆ դոլար, որի մեկ երրորդը նախատեսվում է ապահովել արտաքին վարկերի միջոցով։

Ի դեպ, Փաշինյանի վարչակազմին մոտ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, պետբյուջեով նախատեսված են նախագահական ապարատի համար ծախսեր՝ 4,3 մլն դոլար, Ազգային ժողովի աշխատանքն ապահովելու համար՝ 18,3 մլն դոլար, վարչապետի աշխատակազմի համար՝ 63 մլն ԱՄՆ դոլար։ Տեսնենք, թե որքան կհատկացվի երեխաներին և հաշմանդամներին։

Իշխանությունը ստիպված է կարկատել բյուջեն հերթական վարկերի միջոցով։ Հայաստանի կառավարությունն արդեն հաստատել է Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրի նախագիծ, ըստ որի բյուջեն համալրելու համար կտրամադրվի 89,5 մլն եվրո։ Այս տարվա հուլիսին համանման պայմանագիր է ստորագրվել Եվրասիական զարգացման բանկի հետ՝ 100 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Դրանից առաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ 75 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային վարկավորման վերաբերյալ։

Բոլորիս քաջ հայտնի է, որ վարկեր տալիս են որևէ երաշխիկների կամ գրավի դիմաց։ Երաշխիքներ չենք տեսնում, իսկ ի՞նչ կարող է առաջարկել ներկայիս իշխանությունը որպես գրավ։ Արցախն արդեն հանձնել են, մանց Հայաստանը․․․

Ավելացնենք ևս մեկ կարևոր հանգամանք. Տնտեսությանն ուղղված օտարերկրյա ներդրումները հայտնվել են բացասական հատվածում։ Հստակ նկատվում է դրանց արտահոսքը, ինչը պարունակում է մեծ ռիսկեր, այդ թվում՝ ռազմական, ներդրողների համար, ինչպես նաև կառավարության և տնտեսական քաղաքականության նկատմամբ անվստահություն։ 2023 թվականին ուղղակի ներդրումները իրական հատվածում կազմել են 300 մլն ԱՄՆ դոլարից մի փոքր ավելի, որից ավելի քան 260 մլն դոլարը գոյացել է, ինչպես այսօր տեսնում ենք, «Ամերիաբանկ»-ի շահութաբեր վաճառքից։ Իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները վերջնականապես անցան կարմիր գոտի։

Վարկավորման խորամանկ սխեմաներն ու արտաքին պարտքերի վերադասակարգումը, ինչպես նաև իշխանամետ խոսնակների հաղթական զեկույցները կործանում են Հայաստանի տնտեսությունը։ Կառավարությունը, որը կփոխարինի Փաշինյանի թիմին, ստիտված է լինելու մարի պարտքերը և վերականգնի քայքայած տնտեսությունը, իսկ վճարողը հայ ժողովուրդն է։