2024 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի նոյեմբերի 30-ի ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
30 Նոյեմբեր, 2024

Երևանում կայացավ «Համահայկական ճակատ» կուսակցության արտահերթ համագումարը

«Համահայկական ճակատ» կուսակցությունը 2024 թվականի նոյեմբերի 30-ին կազմակերպել էր արտահերթ համագումար։ Օրակարգում ներկայացվեցին կուսակցության գրանցումից ի վեր կատարված աշխատանքների հաշվետվությունը, հետագա աշխատանքների ուղղությունները, հատկապես՝ «Համահայկական ճակատ» շարժման Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի աշխատանքների գծով, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների և քաղբանտարկյալների հայրենիք վերադարձի, ինչպես նաև անհայտ կորած ՀՀ քաղաքացիների որոնման խնդիրների լուծումը:

Ողջույնի խոսքով հանդես եկան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, Արսեն Վարդանյանը, Գայանե Գասպարյանը, Աշոտ Համբարձումյանը, Ալբերտ Բազեյանը, Վարդան Խաչատրյան, Նաիրա Գևորգյանը, Ռուզաննա Ստեփանյանը, Անահիտ Հակոբյանը:

Շարժման գլխավոր և կարևորագույն նպատակը Հայաստանի պետականության պահպանումն է։ Դա նշանակում է արտաքին և ներքին անվտանգության ամրապնդում, ազգային միասնության և պետականության հետագա զարգացման ապահովում: Մեր հիմնական խնդիրը Հայաստանում իրավիճակի որակական բարելավումն է։ Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իշխանություններն ի զորու են լուծել ռազմական սպառնալիքների խնդիրը, կարող են հասարակությանը դուրս բերել հուսահատության և անտարբերության վիճակից։

Համագումարի նշանակալի արդյունքն էր կուսակցության նոր խորհրդի ընտրությունը՝ նախագահ Արսեն Վարդանյան, փոխնախագահ Արծրուն Սահակյան, մամուլի քարտուղար Աննա Ղուկասյան, Նաիրա Գևորգյան, Սերգեյ Մուրադյան, Ռուզաննա Բաբաջանյան, Արթուր Ավետիսյան, Դանիել Սահակյան և Արմեն Սահակյան կազմով:

Համագումարի նյութերը կհրապարակվեն «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության լրատվական ռեսուրսներում: Համագումարի տեսանյութերը դիտեք Front Tv - YouTube-ում:

 

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն