Այսօր Արցախի Հանրապետության Սահմանադրության ու հանրաքվեի օրն է
1991 թվականի այս օրը` դեկտեմբերի 10-ին, Արցախում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում, Արցախի հայությունը բացառիկ կամք դրսևորեց՝ 99.01%-ն «այո» ասելով անկախության գաղափարին:
Գեղեցիկ խոսքերի կարիք, վստահ եմ, այսօր արցախահայությունը չունի, միակ բանը, որ կարող ենք և պարտավոր ենք անել՝ սատար կանգնել և պայքարելն է հանուն նրանց իրավունքների, ազատությունների և արժանապատիվ կյանքի։
Ես ուզում եմ ասել, շատ ազգեր, նույնիսկ երբեմնի մեծ կայսրություններ պարզապես անհետացան պատմության էջերից։ Բայց մենք կանք այսօր, մենք այն ժողովուրդն ենք, որ պատմականորեն գոյություն ենք ունեցել և կլինենք ապագայում՝ մեր ազգային յուրահատկության շնորհիվ։ Հետևաբար, մեզ հիմա առավել, քան երբևէ անհրաժեշտ է համահայկական մակարդակով կազմել ազգային համախմբում։ Սա այն պահն է, երբ պետք է մի կողմ դնել ցանկացած շահ, և ամուր կառչել Հայաստանի պետականության վերականգնման գործին․ սա է մեր նվիրական շահը։