2024 թվականի դեկտեմբերի 12-ի մամուլի հաղորդագրություն

2024 թվականի դեկտեմբերի 12-ի մամուլի հաղորդագրություն
12 Դեկտեմբեր, 2024

«Համահայկական ճակատ» շարժումը 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կազմակերպել է հանդիպում 10 կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի և համանուն կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանի մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում տիրող իրավիճակին և նրա ապագային վերաբերող հարցեր: Մեծ ուշադրություն է դարձվել պետական կառավարման ձևի փոփոխմանը եւ նախագահական կառավարմանն անցնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև Հայաստանի գործող Սահմանադրության վերաբերյալ հարցերին: Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել «Համահայկական ճակատ» շարժման կողմից հիմնադրված Ազգային Հպարտության Հանրային Տրիբունալի որոշման հանրայնացման և իրականացման թեման: 

Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել շարունակել նման ձևաչափով համատեղ աշխատանքը և նախապատրաստվել համապատասխան փաստաթղթի ստորագրմանը՝ նշված խնդիրների լուծման տարբերակների վերաբերյալ մասնակիցների առաջարկություններով:  

 

«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն