Հայտարարություն «Համահայկական միասնության խորհուրդ»-ի ստեղծման մասին

Հայտարարություն
«Համահայկական միասնության խորհուրդ»-ի ստեղծման մասին
16 Հունվար, 2025

«Համահայկական ճակատ» շարժումը հայտարարում է «Համահայկական միասնության խորհուրդ»-ի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։ Ժամանակն է միավորել ջանքերը, համախմբել մեր ժողովրդին միակ ճշմարիտ նպատակի՝ ազգային անվտանգության ապահովման և Հայոց պետականության պահպանման շուրջ։ Մենք հաստատակամ և հետևողականորեն պաշտպանելու ենք մեր պետության ազգային շահերն ու անվտանգությունը: Զինվորականների, հոգևորականների և Հայաստանի ճակատագրով մտահոգ ցանկացած հայի միաբանությունը դարձնելու է մեզ ավելի հզոր և պատրաստ ամեն գնով և ամենուր առաջ տանելու Հայաստանի պետական շահը։ Մենք գալիս ենք, որովհետև Հայաստանը պետք է վերականգնի իր երբեմնի հեղինակությունը, գալիս ենք, որովհետև Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր ռազմաքաղաքական կապերը դաշնակից ու բարեկամ երկրների հետ։ Եվ այսպես, «Համահայկական միասնության խորհուրդը»-ը հիմնվում է ԱզգԲանակ-Եկեղեցի եռամիասնության վրա, և այս միասնությունը ազդարարելու է՝ մեր պետությունը պարտվողական դիրքից նորից վեր հանելու մեկնարկը։ Եվ ուրեմն, ի գործ՝ հանուն հաղթական Հայաստանի Հանրապետության։