«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի թեզերը. Արշակ Կարապետյանի հեղինակային «Բնագիծ» հաղորդման 6րդ թողարկում: «Բնակչությունը և աշխատուժը Հայաստանում»

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի թեզերը. 
Արշակ Կարապետյանի հեղինակային «Բնագիծ» հաղորդման 6րդ թողարկում:
«Բնակչությունը և աշխատուժը Հայաստանում»
25 Հունվար, 2025

«Բնագիծ» ծրագրում կխոսենք մեր երկրի բնակչության և աշխատանքային ռեսուրսների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության փորձագետները մի շարք վիճակագրական ու սոցիալական հետազոտություններ են անցկացրել։ Դրանց արդյունքները, որոնք մենք կհրապարակենք համացանցային մեր ռեսուրսներում, հստակ ցույց են տալիս, որ Հայաստանը հասել է վերջնակետին։ Այդ թվերը լուրջ մտահոգություն են առաջացնում։

Զարմանալի է  պաշտոնական և իրական թվերի միջև տարբերությունը։ Օբյեկտիվ վիճակագրական տվյալների բացակայությունը խանգարում է երկրի ղեկավարությանը ճիշտ որոշումներ կայացնել և կառավարել երկիրը։

Վերջին յոթ տարում երկրում փաստացի բնակվող բնակչության թիվը նվազել է 200 հազար մարդով։ Սա պաշտոնական վիճակագրություն է։ Իրականում պատկերն ավելի վատ է։ Աշխատունակ բնակչության մոտ 30 % աշխատում է Հայաստանից դուրս։

Պաշտոնական թվերի համաձայն՝ գործազրկությունը մեր երկրում կազմում է 12,6 %։ Այս ցուցանիշով Հայաստանն աշխարհի 224 երկրների մեջ 184-րդն է՝ Եմենի և Կուկի կղզիների հետ նույն տասնյակում։ Նշենք, որ եվրոպական միջին ցուցանիշը 2023 թ-ին կազմել է 4,1 %։ Երիտասարդությունը հատկապես տուժում է գործազրկությունից․ 15-24 տարիքային խմբում դրա մակարդակը գերազանցում է 30 %:

Արդյունքում՝ տարեկան ավելի քան 300 հազար երիտասարդ ու եռանդուն հայ, չկարողանալով արժանի տեղ գտնել հայրենիքում, մեկնում են արտերկիր՝ աշխատելու։ Դրանցից ավելի քան 250 հազարը 2018-2024 թթ-ին օտարերկրյա քաղաքացիություն են ձեռք բերել, այդ թվում՝ ավելի քան 146 հազար ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն։

Զբաղվածության մակարդակի և աշխատուժի հարաբերակցությունը 2023 թ-ին կազմել է ընդամենը 52,7 %։ Հայաստանուն աշխատանք չունեն 171 200 մարդ, որոնցից՝ որպես աշխատազուրկ պաշտոնապես գրանցված են ընդամենը 46 100 մարդ։ Փորձագետների գնահատականների համաձայն, աշխատուժի մոտավորապես 40 % զբաղված է տնտեսության ստվերային հատվածում: Սոցիալական պաշտպանության տեսակետից կարևոր է, որ ստվերային բիզնեսի աշխատողները հաճախ չեն կարող ստանալ պետական ​​աջակցություն:

Աշխատանքային միգրանտների կողմից հարազատներին ուղարկած ֆինանսական գումարների ծավալը վկայում է երկրում աղքատության բարձր մակարդակի և առանց արտաքին օգնության գոյատևման անհնարինության մասին։ 2023 թ-նի դրությամբ արտաքին դրամական աջակցությունը գերազանցել է բյուջեի ծախսերի 29 %, ինչը 2 %-ով գերազանցում է բյուջեի՝ սոցիալական ոլորտին ուղղված ծախսերը։ Սա նշանակում է, որ գործող վարչախմբի տնտեսական քաղաքականությունն ի վիճակի չէ հոգալ քաղաքացիների նվազագույն կարիքների նույնիսկ կեսը։

Խոշոր արդյունաբերական հատվածը փաստացի ոչնչացվել է։ Ձեռնարկությունների ավելի քան 64 % զբաղվում է մեծածախ և մանրածախ առևտրով։ Աշխատազրկությունը այս իրավիճակի հետևանքն է։

Ելքը մեկն է․ ապահովել Հայաստանի քաղաքացիներին լիարժեք աշխատանքով և դուրս բերել աշխատանքային ռեսուրսները ստվերային հատվածից՝ բյուջե ձևավորող և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների պետական փայատիրության, տնտեսության հստակ կառուցվածքի և արտաքին ներդրումների համար գրավիչ պայմաններ/հիմնավորումներ ստեղծելու միջոցով։ Պետական տնտեսության անձեռնհաս կառավարման հետևանքով 30 տարի հետո Հայաստանի բնակչությունը չի գերազանցի 2,2 մլն մարդ։ Դրան կհաջորդի աշխատուժի անխուսափելի կրճատումը, իսկ սա անվերադարձ կետն է։

Ժողովրդագրական ներկայիս իրավիճակը պահպանվելու դեպքում բնակչության թիվը չի կարող մնալ նույն մակարդակում։ Այս մասին մանրամասն կխոսենք «Բնագիծ» հեղինակային հաղորդաշարի հաջորդ փողարկման ընթացքում։

Եթե ցանկանում եք իրավիճակը դեպի լավը փոխել, միախմբվե՛ք «Համահայկական ճակատ» շարժման շուրջ։