2025 թվականի հունվարի 27-ի ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի հունվարի 27-ի ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27 Հունվար, 2025

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հունվարի 25-ին «Մոսկվայի ազգությունների տանը» ելույթ է ունեցել «Արարատ» հայկական կրթամշակութային ընկերության ղեկավար Ալբինա Սուքիասյանի հիշատակին նվիրված երեկոյի ժամանակ:

Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ մշակույթը մեծ նշանակություն ունի ժողովրդի ձևավորման գործում: Ալբինա Ներսեսովնան իր ողջ կյանքը նվիրաբերել է հասարակական գործունեությանը, նրա արժանիքների շնորհիվ հայ և ռուս մտավորականները Մոսկվայում կարողացել են մասնակցել մշակութային-լուսավորչական միջոցառումներին և ավելի մոտիկից ճանաչել Հայաստանը: Նրա ներդրումը հայ հասարակության մեջ դա հսկայական աշխատանքն է և Հայրենիքի հանդեպ սերը։

Ալբինա Ներսեսովնան գիտնական-քիմիկոս էր, քիմիական գիտությունների թեկնածու, հայտնի ախտահանող, հասարակական գործիչ։ 2023 թվականին հենց նա է նախաձեռնել և հասել Մոսկվայի հայ մտավորականների Հանդիպմանը Ռուսաստանի ԱԳՆ բարձրագույն ղեկավարության հետ, այսպես կոչված, Լաչինի միջանցքի հարցերով։

«Արարատ» կրթամշակութային ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին ամուսիններ Էմանուիլ Դոլբակյանի և Ալբինա Սուքիասյանի ջանքերով: 2015 թվականից ամուսնու մահից հետո կազմակերպությունը ղեկավարել է Ալբինա Ներսեսովնան։


«Համահայկական ճակատ» շարժման մամուլի ծառայություն