«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի թեզերը. Արշակ Կարապետյանի հեղինակային «Բնագիծ» հաղորդման 7րդ թողարկում: «Ժողովրդագրություն»

«ԲՆԱԳԻԾ» հաղորդման նախորդ թողարկման ընթացքում անդրադարձել էինք Հայաստանից բնակչության արտահոսքին։ Այսօրվա թողարկումը նվիրված է ժողովրդագրական խնդրին։ Մեր երկրի բնակչությունը արագորեն ծերանում է։ Հայաստանը հասել է անվերադարձի կետի։ Գործող վարչախումբը ունակ չէ պաշտպանելու մայրությունն ու մանկությունը։
Հայաստանի բնակչության ծերացումը զգալի կերպով արագացել է հետխորհրդային շրջանում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում միջին տարիքը 1990 թ-ին եղել է 25,7 տարեկան, 2018 թ-ին՝ 36,5, իսկ 2024 թ-ին՝ 38,4 տարեկան։ Ըստ ՄԱԿ-ի սանդղակի՝ երկրի բնակչության ծերացումը հասնում է ճգնաժամային կետի, երբ 65 տարեկանից բարձր քաղաքացիների թիվը 7 %-ից ավելի է։ Հայաստանում այս ցուցանիշը 2024 թ-նի սկզբին գերազանցել է 13 %։
Հիմնական պատճառները աղքատության բարձր մակարդակն է, վատ կենսապայմանները, երիտասարդ ընտանիքների, մայրության և մանկության անբավարար սոցիալական պաշտպանվածությունը, ինչպես նաև առողջապահության վիճակը: Մարդիկ այս խնդիրների լուծման հույս չունեն, հետևաբար՝ նվազում է ամուսնությունների թիվը, աճում է ամուսնալուծությունների թիվը, ծնողները նախընտրում են ունենալ մեկ, առավելագույնը երկու երեխա ։
Հայաստանի Առողջապահության նախարարության տարեկան հաշվետվություններում մանկական և մայրական մահացության կրճատման լավ ցուցանիշներ են բերված։ Սակայն ՄԱԿ-ի վիճակագրությունը հակառակն է ցույց տալիս։ Հայաստանը բարեկեցիկ երկրների մակարդակից 2022 թ-նի 104-րդ տեղից իջել է 2024-ին 108-րդ տեղը։
Մեր երեխաների առողջությունը որոշում է հասարակության և պետության ապագա բարեկեցությունը։ Մինչդեռ մանկական առողջապահական համակարգը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Հարկավոր է ուշադրություն դարձնել մանկամսուրների և նախադպրոցական հաստատությունների ցանցի զարգացմանը։ Այս խնդրին կնվիրենք «ԲՆԱԳԻԾ» հաղորդաշարի առանձին թողարկում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ առողջապահական համակարգում դրական փոփոխություններ կան, բայց դրանք միայն թղթի վրա են, ինչպես հաճախ է լինում։ Այսպիսով, Հայաստանում բժիշկների թիվը վերջին յոթ տարիների ընթացքում 13 հազարից հասել է 14 հազարի, իսկ մանկաբուժության ոլորտում՝ 1099-ից հասնելով 1216-ի։ Այնուամենայնիվ, բժշկական ծառայությունների որակն ու մատչելիությունը ցածր մակարդակի են:
Այսօր անհրաժեշտ է ներդրումներ կատարել բժշկության և կադրերի պատրաստման ոլորտում։ Այս խնդրի լուծումը չի կարող տասնամյակ տարիներ տևել։ Տարբերակներից մեկը պետական մակարդակով սփյուռքին դիմելն է՝ Հայաստանին անհրաժեշտ սարքավորումներ մատակարարելու և մասնագիտացված կադրերի վերապատրաստում կազմակերպելու նպատակով։ Ազգի փրկությունը մեր ընդհանուր գործն է. Որակյալ առողջապահությունը առողջ սերնդի գրավականն է։
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 1991 թ-ից ի վեր նորածինների թիվը երկրում նվազել է ավելի քան երկու անգամ՝ 1990թ.-ի 80 հազարից 2023 թ-ին հասնելով 36 հազարի։ Տարօրինակ է, բայց նույն ժամանակահատվածում ծնելիության առավելագույն ցուցանիշը կազմում է 1,7, իսկ մինչև 18 տարեկան երեխաների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակում է տարեկան աճի միտում ցուցադրել:
Ցավոք, Հայաստանի վիճակագրական կոմիտեն միշտ չէ, որ հրապարակում է օբյեկտիվ տվյալներ, հատկապես՝ երբ խոսքը անցանկալի ցուցանիշների մասին է։ Բայց կեղծ վիճակագրությունը հանգեցնում է սխալ որոշումների։
Եվս մեկ լուրջ խնդիր․ սելեկտիվ աբորտների պատճառով նորածին տղաների թիվը միշտ զգալի չափով ավելի շատ է, քան աղջիկների։ Սա Հայաստանում ժողովրդագրական դեֆորմացիայի պատճառներից մեկն է, որը հանգեցնում է բնակչության վերարտադրության խնդիրների։ Վերջին յոթ տարիների ընթացքում լույս աշխարհ չեն եկել ավելի քան 21 հազար աղջիկներ՝ միայն այն պատճառով, որ տղամարդիկ ցանկանում էին որդի ունենալ:
Սելեկտիվ աբորտը հակասում է օրենքի և բժշկական էթիկայի նորմերին։ Նման խախտումների համար բժիշկները տուգանվում են 85-210 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով, ընդ որում նման վիրահատության արժեքը տատանվում է 250-500 դոլարի սահմաններում։ Սա ամենևին էլ ծիծաղելի չէ։
Նման բժիշկները պետք է ոչ թե տուգանվեն, այլ ցմահ զրկվեն արտոնագրից։ Եթե արդյունքում կինը հաշմանդամ է դարձել, բժիշկը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, իսկ մահացու հեևւանքների դեպքում՝ ազատազրկվի դիտավորյալ սպանության համար։ Այդ բժիշկների հասցեներն ու հեռախոսահամարները հայտնի են։
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության ավելի քան 22 % կազմելու են 65 տարեկանից բարձր մարդիկ: Դա կավելացնի սոցիալական ծառայությունների պահանջարկը և պետական ծախսերը: 2024 թ-նի սկզբի դրությամբ Հայաստանում կար 475 833 թոշակառու։ Նվազագույն կենսաթոշակն ընդամենը 90 դոլար է։ Բայց նույնիսկ նման վճարումները լուրջ բեռ են բյուջեի համար, իսկ վարչախումբը, ազգային տնտեսությունը զարգացնելու փոխարեն, ներգրավում է արտաքին վարկեր։
Պետական պարտքը գերազանցել է 12 մլրդ դոլար։ Սա բյուջեի ծախսերի գրեթե 200 % է։ Եթե իրավիճակը չփողվի, մեր երեխաները ստիպված կլինեն վճարել այդ պարտքը: Այսօր այն կազմում է 4420 դոլար՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար, ներառյալ նորածինների։
Այսօր կարևոր է ջանքերը կենտրոնացնել սոցիալական ենթակառուցվածքների որակական բարեփոխման, երիտասարդ ընտանիքների մասին հոգալու, տարեց քաղաքացիների խնամքի, ինչպես նաև նրանց լիարժեք սոցիալական կյանքի համար սկզբունքորեն նոր մեխանիզմների ստեղծման վրա։ Սա պետության պարտականությունն է։ «Համահայկական ճակատ» շարժումը համապատասխան առաջարկների փաթեթ է պատրաստում։
Եթե ցանկանում եք իրավիճակը դեպի լավը փոխել, միախմբվե՛ք «Համահայկական ճակատ» շարժման շուրջ։