«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորանքը

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորանքը
10 Փետրվար, 2025
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան

Իրանի Իսլամական Հանրապետությունը նշում է Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձը: Սա կարևոր պետական տոն է Իրանի ժողովրդի համար, որը հպարտանում է իր երկրով և գիտակցում է իր պատասխանատվությունը նրա ներկայի և ապագայի համար:

Իրանն ու Հայաստանը հարևան երկրներ են, երկու հնագույն պետություններ ու ժողովուրդներ, որոնք վերապրել են բազմաթիվ պատերազմներ, փոփոխություններ և հաղթանակներ: Իրանում ապրում է ավելի քան 200.000 հայ, ովքեր կարողացել են պահպանել իրենց մշակույթը, քրիստոնեական հավատքն ու լեզուն: Երկրում կան բազմաթիվ հայկական վանքեր և եկեղեցիներ։

Իրանի Իսլամական Հանրապետության 46-րդ տարեդարձի առթիվ Իրանի ժողովրդին ի սրտե մաղթում եմ առողջություն, բարգավաճում և նորանոր ձեռքբերումներ աշխարհաքաղաքական մարտահրավերների դեմ պայքարում, ինչպես նաև խաղաղություն:

Սրտանց շնորհավորում եմ Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչներին այս նշանակալի օրվա կապակցությամբ: