Այսօր Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 37-րդ տարելիցն

Այսօր Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 37-րդ տարելիցն
27 Փետրվար, 2025

1988 թվականի փետրվարի 27-29-ին Սումգայիթում Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ հողի վրա տեղի ունեցած անկարգություններն ուղեկցվեցին խաղաղ հայ բնակչության նկատմամբ զանգվածային և դաժան բռնություններով, թալանով ու սպանություններով: Ըստ ոչ պաշտոնական գնահատականների՝ զոհված հայերի թիվը հասնում է մի քանի հարյուրի, իսկ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացածների թիվը՝ մի քանի հազարի։

Այս իրադարձությունները սկիզբ դրեցին ոչ միայն Անդրկովկասի երկու հարևան երկրների միջև բազմամյա դիմակայությանը։ Դրանք շղթայական ռեակցիա առաջացրեցին նախկին Խորհրդային Միության ողջ տարածքով, որոնք ուղեկցվեցին անթիվ զոհերով։

Պատշաճ և ժամանակին արձագանքի, ինչպես նաև ջարդերի մեղավորների բացահայտման և պատժման ուղղությամբ հանգամանալից հետաքննության բացակայությունը, հանգեցրեց հետագա էսկալացիայի։ Սա պատմության նշանակալի և սարսափելի դաս է, որից պետք է պատշաճ եզրակացություն անել:

Խելագար ազգայնականության կրկնահանցանքները մենք պարզ զգում ենք նաև այսօր։ Դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, որտեղ մենք անկեղծ կարեկցանքով ենք նայում իրենց հայրենի հողերից վտարված արցախցիներին, այլև Ուկրաինայում, Իսրայելում, Սիրիայում։ Առանց արդար և միջազգային բաց գնահատականի, առանց նման դրսեւորումների կոշտ կանխման և դրան հակազդելու բոլոր ջանքերի միավորման, ողբերգության կրկնության սպառնալիքը կպահպանվի:

«Համահայկական ճակատ» շարժումը միանում է նրանց, ովքեր Սումգայիթում կորցրել են հարազատներին ու մերձավորներին և հայտնում իր խորին ցավակցությունը: Սգում և հարգանքի տուրք ենք մատուցում այդ դառը իրադարձությունների զոհերի հիշատակին։