2025 թվականի մարտի 3ի մամուլի հաղորդագրություն

2025 թվականի մարտի 3ի մամուլի հաղորդագրություն
3 Մարտ, 2025

«Համահայկական ճակատ» կուսակցությունը կազմակերպել էր «Դպրոցական և նախադպրոցական կրթությունը» թեմայով կլոր սեղան: Մանկապարտեզներն ու դպրոցները ոչ պատշաճ վիճակում են, շատ հաստատություններ փակվում են, իսկ նորերը չեն բացվում։ Հայաստանի Հանրապետությունը մոտեցել է անվերադառնալիի սահմանագծին։

Կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանը ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ամբողջ աշխարհում օրեցօր կրթությունն ավելի է լավանում, բայց ոչ Հայաստանում: Մեր երեխաների ուսման և զարգացման համակարգը պատշաճ ուշադրության չի արժանանում, իսկ դա, ի վերջո, երկիրը կտանի անդառնալի հետևանքների:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար, կուսակցության աշխատակազմի ղեկավար Անահիտ Հակոբյանն ընդգծեց, որ կառավարությունը ուռճացնում է աշակերտների թվի և ուսուցիչների աշխատավարձերի ցուցանիշները: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայկական դպրոցներում պրոֆեսիոնալ մանկավարժների պակասի պայմաններում Արցախից 3300 ուսուցիչներ չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Միքայել Համբարձումյանը առաջարկեց ճշգրտել երկրի օրենսդրությունը՝ ի շահ ուսուցիչների իրավունքների պաշտպանության: «Աշակերտը կարող է հարվածել ուսուցչին, իսկ ուսուցիչն ի պատասխան անգամ նկատողություն անելու իրավունք չունի, քանի որ դա կնշանակի երեխայի իրավունքների ոտնահարում։ Անհրաժեշտ է հավասարակշռություն աշակերտի և ուսուցչի իրավունքների միջև»,- հիմնավորեց նա։ Միքայել Համբարձումյանը նշեց նաև կրթության ֆինանսավորման հետ կապված խնդիրները: «Ուսուցիչների և դաստիարակների աշխատավարձը 2018 թվականից չի բարձրացել։ Մանկապարտեզներն ու դպրոցները չեն վերանորոգվում», - հավելեց նա։

«Իրավապաշտպան» հասարակական կազմակերպության նախագահ Սեմյոն Բաբայանն ասաց, որ շատ դպրոցներ չունեն տնօրեններ: Իսկ այն անձինք, ովքեր, որպես կանոն, համատեղության կարգով ժամանակավոր կատարում են այդ պարտականությունները, միշտ չէ, որ պրոֆեսիոնալ և բարեխղճորեն են վերաբերվում իրենց հանձնարարված աշխատանքին: Սա հանգեցնում է դպրոցի կառավարման համակարգում առկա բացթողումների և խախտումների: 2023 թվականին հրատարակված առաջին դասարանի դասագրքերը պարունակում են հակահայկական քարոզչության տարրեր։ Դրանցում առկա է ադրբեջանական դրոշը, աճում է թուրք և ադրբեջանցի գրողների ու բանաստեղծների ստեղծագործությունը, աղավաղվում են աշխարհագրական տեղանունները։ Այսպես, Հովհաննես Թումանյանի մանկության նկարագրության մեջ ասվում է, որ հայրը նրան ուղարկում է Ջալալօղլու քաղաք, բայց ոչ մի խոսք չկա այն մասին, որ դա հայկական Ստեփանավան քաղաքն է։ 



Մանրամասները ՝ https://www.youtube.com/live/ZO70AG11YFA?




«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն