Հայտարարություն Ժողովրդական աշխարհազորի ստեղծման մասին

Հայտարարություն Ժողովրդական աշխարհազորի ստեղծման մասին
23 Մարտ, 2025



Հայրենակիցներ,

Հայաստանի գործող վարչախումբը չդիմակայելով Արցախը զավթած ագրեսորի քմահաճույքներին, քայլ առ քայլ կատարում է նրա պահանջները՝ ընդունելով նրա կողմից առաջադրված պայմանները՝ իբրև տխրահռչակ «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նախապայման: ՀՀ իշխանությունները կանխորոշված ելքով և անհավասար պայմաններում տեղի ունեցած պատերազմից հյուծված հայ ժողովրդին համոզում են գնալ խիստ անհամաչափ զիջումների՝ հանուն խաղաղության հաստատման: Ի պատասխան ՀՀ վարչապետի պատրաստակամությանը՝ ընդունելու Ադրբեջանի բոլոր պահանջներն ու պայմանները, և ստորագրել Հայաստանի համար բացարձակապես անբարենպաստ այդ փաստաթուղթը՝ Ադրբեջանի ղեկավարությունը անընդհատ նոր պայմաններ է առաջադրում և հող նախապատրաստում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու համար: Այդ են վկայում վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Հայաստանի հասցեին հնչեցվող անհիմն մեղադրանքներն ու բացահայտ սադրանքները մեր սահմաններին: Ադրբեջանն ակնհայտորեն չի ձգտում խաղաղության հաստատման: Հակառակորդի Հայաստան ներխուժման սպառնալիքը օրեցօր մեծանում է, և հետևաբար, յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու, պահեստազորի զինվորականի և ազատամարտիկի սուրբ պարտքն է՝ մեր պետության պաշտպանությանը տեր կանգնելու պատրաստակամությունը։


Սիրելի՜ հայրենակիցներ 

Մեր պետության համար խիստ վտանգավոր այս իրավիճակում, «Համահայկական ազգային միասնության խորհուրդ»-ը կոչ է անում համախմբվել ու դիմակայել մեր ազգային արժեքները ուրացող, մեր պետական շահերը ոտնահարող թրքահաճո իշխանության կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը: Մենք չպետք է թույլ տանք մեր պետությանն ու մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացող որևէ փաստաթղթի ստորագրում: Հարկ եղած դեպքում՝ մենք պատրաստակամ ենք հայոց բանակի զինվորների կողքին կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն՝ յուրաքանչյուրս ներդնելով մեր ռազմական գիտելիքներն ու փորձը։ 


Այսպիսով, Ժողովրդական աշխարհազորի շարքերում կարող եք գրանցվել հետևյալ հասցեով՝ 

ՀՀ ք.Երևան, Բաղրամյան 76/3, հեռախոս՝ +374 96 319031, կամ էլ. փոստի միջոցով՝ [email protected]


«Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորում 

23 մարտի 2025թ.