Հայտարարություն

2025թ. մարտի 26-ին կայացած «Համահայկական ազգային միասնության խորհուրի» վարչության 4-րդ նիստը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի և «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանի նախաձեռնությամբ ընդունեց հետևյալ հայտարարությունը. 2025 թ․ մարտի 30-ին կայանալու են Գյումրի համայնքի ավագանու և Գյումրիի քաղաքապետի ընտրությունները։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին և Ձեր ձայն է տալ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող որևէ նախընտրելի քաղաքական ուժի, որին դուք վստահում եք։
Գործող ապազգային, պարտվողական և թրքահաճո իշխանության քայլարշավը իշխանության գալու համար սկսվեց Գյումրիից։ Գյումրիից էլ պետք է սկսվի «Քաղաքացիական պայմանագիր» ապազգային կուսակցությանը իշխանությունից հեռացնելու գործընթացը։
Գյումրիում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակի համար իշխանության ներկայացուցիչներն ու նրանց հարող ուժերը ընդդիմության դեմ կիրառում են պայքարի ցանկացած հասանելի միջոց, այդ թվում նաև՝ ոչ արդար մեթոդներ։
Հնչում են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի սպառնալիքներ իրենց համար անցանկալի թեկնածուների հասցեին, շարունակվում նրանց կողմնակիցների ձերբակալումները, ահաբեկման փորձերը։ Ամբողջ ծավալով օգտագործվում է վարչական ռեսուրսն ու հոգեբանական ճնշումը հասարակ ընտրողների վրա, ինչպես նաև նախապատրաստվելով ընտրողների իրական քանակի ավելացման միջոցով հասնելու ձայների գերազանցության։ Հնչում են ավանդաբար չկատարվող, չիրականացվող խոստումներ՝ ճանապարհների, դպրոցների, բնակարանների և սոցիալական ենթակառուցվածքների շինարարության մասին։ Ըստ էության՝ դա ընտրողներին խաբելու ամենաանմիջական ձևն է։ Նրանք պարզապես «թոզ են փչում» մարդկանց աչքերին, ընտրություններից առաջ շահագործման հանձնելով որոշ օբյեկտներ, որոնք խոստացվել էին դեռևս 2021 թվականի ընտրություններից առաջ։ Դուք ինքներդ կարող եք հեշտությամբ դրանում համոզվել, թե ինչ է կատարվել այս իշխանությունների կողմից անցած հինգ տարիների ընթացքում։
Իրենց կողմից առաջադրված թեկնածուի հաղթանակը ապահովելու համար կիրառվում են ընտրական տարատեսակ ձեռնածություններ։
Հայրենակիցներ՜
Թույլ մի տվեք Ձեզ խաբել ու մոլորեցնել՜
Ապահովեք ընտրություններին առավել հնարավոր մասնակցություն, որն իր հերթին նվազագույնի կհասցնի իշխանությունների կողմից դրանց արդյունքերի կեղծման հնարավորությունը։
Դեմ ենք՝
- Ընտրությունների միջոցով հայ հասարակության տարբեր խավերի մեջ սեպ խրելուն ու հասարակությանը հակամարտող ճամբարների բաժանելուն։
-Իշխանությունների կամայականություններին, վախի մթնոլորտի ստեղծմանը, թեկնածուների նկատմամբ շինծու, հորինված և քաղաքական նպատակներով հետապնդումներին։
- Ընտրողների հանդեպ տարբեր մեթոդներով ճնշումներին։
- Ընտրությունների արդյունքների կեղծմանը։
- Վարչական ռեսուրսի կիրառմանը։
Հանդես ենք գալիս հանուն՝
- Հայ հասարակության բոլոր առողջ ուժերի համախմբմանը։
- Արդար ընտրությունների՝ բացառելով վարկաբեկիչ նյութերի և ոչ արդար մեթոդների կիրառմանը։
- Նրա, որ Գյումրիի յուրաքանչյուր բնակիչ վստահ լինի թեկնածուին իր տված ձայնի, Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման օբյեկտիվ հաշվառմանը։
- Մեր հայրաքաղաքի բարգավաճմանը։
- Այն թեկնածուների օգտին, ովքեր կարող են իրապես ապահովել Գյումրու բնակչության բարեկեցությունը։
- Ընտրությունների ընթացքի և ձայների հաշվարկման նկատմամբ հասարակական վերահսկողության։
Մեր ՄԻԱՍՆՈԻԹՅՈՒՆԸ Հայաստանի պետականության պահպանման գրավականն է։