«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
7 Ապրիլ, 2025

          Սիրելի Մայրեր՜

       Սրտանց Շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ՜

       Թանկագին Մայրեր՜ Դուք մեզ կյանք եք պարգևում։ Սիրով, նվիրվածությամբ և գեղեցկությամբ այն դարձնում եք առավել պայծառ։ Ձեր աշխարհը ներդաշնակության և անկեղծության աշխարհ է: Ձեր ներկայությամբ Դուք ջերմացնում եք հայկական օջախը։ Լինելով հրաշալի մայրեր, Ձեր ողջ կյանքի ընթացքում պաշտպանում, դաստիարակում ու խնամում եք մեր երեխաներին, հետևաբար նաև հոգ տանում մեր ու Երկրի ապագայի մասին։

Այս հրաշալի տոնի ակունքները, որը թանկարժեք ադամանդի պես նոր փայլ ու տեսք է ստացել նորօրյա Հայաստանում՝ դառնալով մայրության և գեղեցկության հոմանիշ, հասնում են համընդհանուր քրիստոնեական և աստվածաշնչյան ավանդույթներին։ Ապրիլի 7-ին Գաբրիել հրեշտակապետը Մարիամ Աստվածածնին հայտնեց բարի լուրը, որ նա կդառնա Փրկչի մայրը: Այդ ժամանակից ի վեր, դարեդար, Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Աստվածածնի Ավետման լուսավոր օրը նշում է մշտնջենավոր շուշանածաղիկով, որը խորհրդանշում է Մարիամ Աստվածածնի մաքրությունն ու անաղարտությունը։

Այս նշանակալի օրը մաղթում եմ Ձեզ անկեղծ սեր, չմարող գեղեցկություն, հավերժ ներդաշնակություն և մշտական բարեկեցություն: Թող Ձեր աչքերը միշտապես փայլեն երջանկությունից և, իհարկե, մեր տղամարդկային երախտագիտությունից՝ պարզապես այն բանի համար, որ Դուք կաք:

         Եղեք առողջ, բարի ու գեղեցիկ՜:

 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ

Արշակ Կարապետյան