«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին

19 Ապրիլ, 2025
«Թող պարծենան Քեզնով Քո անունը սիրողները, քանզի Դու պիտի օրհնես արդարներին։ Տե´ր, Քո սպառազինությամբ պաշտպանեցիր մեզ»
Սաղմոս 5
Եվ ինչպես Քրիստոս իր հարությամբ հաղթեց ամեն տեսակ չարի ու մահվան, այնպես և մենք այսօր պիտի հավատքով և պատրաստակամությամբ առ Աստված և առ հայրենիք, և արդարության օրենքով հակառակվենք ամեն տեսակ չարի, որը մեզ և մեր երկիրը տանում է պարտության ու կորստյան:
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի