2025 թվականի ապրիլի 24-ի մամլո հաղորդագրություն

2025 թվականի ապրիլի 24-ի մամլո հաղորդագրություն
24 Ապրիլ, 2025


«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմը 2025 թվականի ապրիլի 24-ին այցելեցին Սոչիի մերձակա Ալտմեց (Նոր Լույս) գյուղ, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև։ Այս գյուղում ապրում է մոտ 300 մարդ, հիմնականում համշենահայեր, որոնց նախնիները գաղթել են Տրապիզոնի շրջակայքից սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած թուրքական ջարդերի ժամանակ։

Հոգեհանգստյան պատարագը մատուցվեց «Սուրբ Նարեկ» եկեղեցում: Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղկեպսակ դրեցին 2005 թվականին տեղադրված՝ 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը 2025 թվականի ապրիլի 22-ին ոգեկոչման միջոցառում իրականացրեցին՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ակցիայի մասնակիցները Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանում էին Հայաստանի 80 մետրանոց դրոշը։ Պաստառների վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված էր՝ «Ցեղասպանության ժխտումը ճանապարհ է բացում Հայաստանի թուրքացման համար»։

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն