2025 թվականի ապրիլի 26-ի մամլո հաղորդագրություն

2025 թվականի ապրիլի 26-ի մամլո հաղորդագրություն
28 Ապրիլ, 2025

Պարահոկեյի միջազգային փառատոնի բացումն անցկացվեց 2025 թվականի ապրիլի 26-ին Սոչի քաղաքի «Սիրիուս» Դաշնային տարածքում, Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության, Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի, Հոկեյի Մայրցամաքային լիգայի և այլ խոշոր մարզական կազմակերպությունների աջակցությամբ։ Հայաստանի պարահոկեյի ֆեդերացիան (ֆեդերացիայի նախագահ Կարեն Գյուլամիրյան, թիմի ավագ Արշակ Հովհաննիսյան) ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանի պարաօլիմպիկ խաղերի ֆեդերացիայի նախագահ Հակոբ Աբրահամյանի նախաձեռնությամբ։

Հայաստանյան թիմը վերջին երկու փառատոներին չի մասնակցել՝ համապատասխան ֆինանսավորման բացակայության պատճառով։ Մեր մարզիկներին ուղեկցում և աջակցում են «Համահայկական ճակատ» շարժման անդամները։

Պարահոկեյի միջազգային փառատոնին մասնակցելու են 60 քաղաքների 120 թիմեր: Առաջին անգամ միջոցառմանը կմասնակցեն թիմեր Հայաստանից և Ղազախստանից։ Այս տարի փառատոնին տրվել է միջազգային կարգավիճակ։

 

 

«Համահայկական ճակատ» շարժման մամլո ծառայություն