«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբ

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի 
շնորհավորական ուղերձը 
Ռուսաստանի օրվա կապակցությամբ
12 Հունիս, 2025

Ռուսաստանի օրը՝ Ռուսաստանի Դաշնության ժողովրդի ամենակարևոր պետական տոներից մեկն է։ Սա պատմական և մշակութային հարուստ ժառանգությամբ բազմազգ պետության ներդաշնակ միասնության և համախմբվածության հաստատումն է, որը միավորել է տարբեր ազգեր, լեզուներ, կրոններ և ավանդույթներ: Սա անկախության և երկրի ապագայի համար պատասխանատվության դրսևորում է, որը մարմնավորում է համատեղ ստեղծագործական աշխատանքը՝ ի բարօրություն Հայրենիքի: Այս հասկացությունները միավորելով կարելի է պահպանել ձեռք բերվածը և առաջ շարժվել դեպի բարեկեցություն և բարգավաճում:

Ռուսաստանի և Հայաստանի միջև ջերմ բարեկամական կապերը հիմնված են փոխօգնության, քրիստոնեական հավատքի, ավելի քան երկու հարյուրամյա ընդհանուր պատմության և Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովուրդների տարած միասնական Հաղթանակի վրա։ Ռուսաստանում հայկական սփյուռքը կազմում է շուրջ երկու միլիոն մարդ, ովքեր ապրում են եղբայրական ռուս ժողովրդի հետ համերաշխ և միասին պայքարում են հանուն խաղաղության և արդարության:

Մեր երկու երկրների միջև հարաբերություններն այսօր դժվարին ժամանակաշրջան են ապրում։ Սա հետևանք է Հայաստանում իշխող վարչախմբի անհեռատես, պարտադրված որոշումների, որոնք բռնել են սեփական ժողովրդի շահերը դավաճանելու ուղին։ Հայերն ապրում են Հայաստանի և Ռուսաստանի միջև արդյունավետ, իմաստալից և վստահելի երկխոսության վերադարձի հույսով, որը տոգորված է անկեղծ ու լիակատար փոխըմբռնման զգացումով:

Վստահություն եմ հայտնում, որ մեր ժողովուրդների միջև ժամանակի փորձություն անցած բարեկամությունը հուսալի հիմք է երկարաժամկետ քաղաքական, տնտեսական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համար, որը համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի շահերին։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդները կհաղթահարեն բոլոր խոչընդոտները։ Երկկողմ հարաբերությունները կամրապնդվեն և կբարգավաճեն՝ հասնելով իսկական դաշնակցային մակարդակի և թույլ կտան ստեղծել միասնական և անբաժանելի անվտանգության ընդհանուր գոտի։

Եղբայրական ժողովրդին, Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարությանը և հատկապես այն զինվորներին ու սպաներին, ովքեր այսօր զենքը ձեռքին պաշտպանում են Հայրենիքի շահերը մարտադաշտում՝ Ուկրաինայում, հատուկ ռազմական գործողության շրջանակներում, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ աշխարհաքաղաքական սպառնալիքներին դիմակայելու գործում, շուտափույթ խաղաղություն և հետագա բարգավաճում։

        «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ

        Արշակ Կարապետյան