Հայաստանի տնտեսության վիճակը և «Համահայկական ճակատ»
շարժման առաջնահերթությունները
Պետության տնտեսության ընդհանուր վիճակն ուղղակիորեն ազդում է
պաշտպանության և անվտանգության, արդյունաբերության, էներգետիկայի,
գյուղատնտեսության, ծառայությունների և զբոսաշրջության զարգացման,
ինչպես նաև բնակչության առողջության և բարեկեցության մակարդակի
բարձրացման վրա:
2020-2023 թթ․ Հայաստանը լուրջ ցնցումներ ապրեց՝ պայմանավորված
44-օրյա պատերազմով, տարածքային կորստներով, սահմանին մշտական
լարվածությամբ և ազգային անվտանգության ոլորտում ավանդական
դաշնակիցների հետ հարաբերությունների համակարգային
վատթարացմամբ։ Այս ժամանակահատվածում Հայաստանի տնտեսական
վիճակին ազդել են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ․ տրանսպորտային և
տարանցիկ կապի խոչընդոտներ, հակառուսական պատժամիջոցներ,
Ռուսաստանից 110 հազար վերաբնակիչների և Արցախից 103 հազար
փախստականների հոսքը, ինչպես նաև հստակ պետական տնտեսական
ռազմավարության բացակայություն և անձեռնհաս արտաքին
քաղաքականություն։
Պաշտոնական տվյալներին համաձայն, 2023 թվականին Հայաստանի
ՀՆԱ կազմել է 9,4 % (23,5 մլրդ դոլար)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ շուկայական
գներով կազմել է 8168 դոլար։ Հայաստանի արտաքին
առևտրաշրջանառությունը կազմել է 20,7 մլրդ դոլար (ինչը 46%-ով
գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը), այդ թվում․ ներմուծում՝ 12,3 մլրդ
դոլար (+ 40,2 %), արտահանում՝ 8,4 մլրդ դոլար (+ 55,3 %)։ Ռուսաստանի հետ
ապրանքաշրջանառությունն աճել է 43,3 %-ով։ Լավ ցուցանիշներ են, սակայն
չեն արտացոլում երկրի տնտեսության իրական վիճակը։
Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց չի զարգանում։
Բարձր ցուցանիշները ոչ թե երկրի տնտեսական զարգացման, այլ
վերաարտահանման գործառնությունների արդյունք են։ Այս
գործառնությունները բերել են մոտ 8 մլրդ դոլար (ՀՆԱ-ի 34 %)։ Բացի այդ,
միգրանտների հոսքի պատճառով ¼-ով աճել է ներքին առևտուրը, որը
կազմում է 3 մլրդ դոլար (12,8 %)։ Միևնույն ժամանակ վերամշակման
արդյունաբերության ու գյուղատնտեսության բաժինը ՀՆԱ-ում կազմում է
ընդամենը 4,6 մլրդ դոլար (19,6 %)՝ 2,6 և 2 մլրդ դոլար համապատասխան։ Եվս
մոտ 1,3 մլրդ դոլար բերել է կապի և տեղեկատվության ոլորտը (5,5 %)։
Ընդհանուր առմամբ, դա կազմել է ՀՆԱ-ում վերաարտահանման
մասնաբաժնի 70 %։
Որո՞նք են նման իրավիճակի պատճառները։ Զգալիորեն նվազել են
գյուղատնտեսական արտադրանքի աճի տեմպերը․ գնային առումով՝ 0,2 %-
ով։ Մսի, կաթի և խաղողի արտադրության ծավալները բնական
մեծություններով (տոննայով) նվազել են 0,3 %-ով։ Պղնձի հանքաքարի
արդյունահանումը նվազել է 13 %-ով։ Ֆինանսական և ապահովագրական
ոլորտներում միջոցների շրջանառությունը նվազել է 7,9 %-ով։ Շինանյութի
արդյունահանման ծավալն աճել է ավելի քան 1,5 անգամ, սակայն դրա արժեքը